Ծոծրակի մկանների բռնվածությունը սովորաբար ուղեկցվում է ուժեղ ցավերով և վիզը թեքելու դժվարությամբ։ Հատկապես՝ երբ փորձում ես գլուխը մի կողմ թեքել։ Այս ցավը մարդուն ստիպում է ամբողջ մարմնով շրջվել, որպեսզի կարողանա կողքերը կամ հետ նայել։
Այսինքն երբ ասվում է մկաների բռնվածություն, նկատի է առնվում դրանց տոնուսի կտրուկ բարձրացումը, պնդությունը և մկանների՝ առողջ մարդու մարմնին բնորոշ բնական կծկումներին խոչընդոտելը։
Բռնվածությունն ուղեկցվում է գլխացավով, պարանոցի ցավերով, ուսերի կամ ձեռքերի ցավերով։Մենք ձեզ կպատմենք՝ ինչպես ազատվել դրանից։
Ծոծրակի և պարանոցի ցավ
Բռնվածության հիմնական պատճառը ծոծրակի ջլերի կամ մկանների գերձգումն է, հատկապես՝ թիակների։ Այդ մկանները ղեկավարվում են երրորդ և չորրորդ վզաողերով։ Դա կարող է նաև բնածին պաթոլոգիա լինել։
Մկանների գերձգման պատճառները
- Սխալ դիրքով քունը, որը լարում է պարանոցի մկանները։
- Պարանոցի մարզական վնասվածքները։
- Ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է պարանոցի մկանների լարվածությանը։
- Վատ դիրքը, օրինակ, երբ մարդ շատ է կռանում համակարգչով աշխատելիս։
- Չափազանց մեծ սթրեսը, որը հանգեցնում է պարանոցի շրջանում լարվածության։
- Տևական ժամանակ պարանոցի սխալ դիրքը։ Օրինակ, ոմանք հեռախոսազրույցի ընթացքում հեռախոսն ուսով ականջին սեղմելու սովորություն ունեն։
Դրանից բացի, ծոծրակի մկանների բռնվածությունը կարող է ահազանգել ավելի լուրջ հիվանդությունների երևան գալու մասին։ Մարդու կյանքի համար վտանգավոր բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք ուղեկցվում են ծոծրակի մկանների լարվածությամբ։ Դա կարող է լինել վարակի հետևանքով գլխուղեղի բորբոքում կամ ուղեղի արյունազեղում։
Հնարավոր հիվանդությունները․
- ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզ,
- պարանոցային հատվածի հոդաբորբ,
- մենինգիտ (ուղեղապատակի բորբոքում),
- ուղեղի կաթված,
- էնցեֆալիտ (գանգուղեղի բորբոքում),
- պարկինսոնյան հիվանդություն։
Ամեն անգամ, երբ ծոծրակի մկանների բռնվածությունն ուղեկցվում է դողէրոցքով, ցանկալի է ախտանիշերի ստուգման համար դիմել բժշկական օգնությանը։ Ինքնաբուժումը մի բան էլ կարող է վնասել։
Եթե դուք տանջվում եք ծոծրակի մկանների բռնվածությունից, ուրեմն կիմանաք, որ սա բավական տհաճ խնդիր է և մեծ ազդեցություն է ունենում ամենօրյա գործունեության վրա։ Ձեզ առաջարկում ենք տեսանյութ, որում անցկացվող վարժությունները պարբերաբար կրկնելու դեպքում ցավը կմեղմանա 90 վայրկյանում։
Ամեն ինչ պետք է անել դանդաղ ու սահուն, որպեսզի մկանները կարողանան փոքր-ինչ ձգվել ու թուլանալ։