Ահա թե ինչով է պայմանավորված գիշերը տանջող ծարավի զգացումը

Ծարավը հաճախ է տանջում մարդկանց գիշերվա ժամերին,սակայն ոմանց մոտ այդ զգացողությունն այնքան ուժգին է լինում,որ նրանք նույնիսկ արթնանում են:Այս խնդրի շուրջ aif.ru-ն զրուցել է բժիշկ Սերգեյ Ագապկինի հետ և փորձել պարզել,թե ինչ խանգարումներով այն կարող է պայմանավորված լինել:

Բժշկի խոսքով՝ հաճախ ծարավի զգացումն առաջանում է քնելուց առնվազն 3 ժամ առաջ ուտելու, ալկոհոլ ընունելու կամ սուրճ խմելու հետևանքով: Բացի այդ, գիշերը տանջող ծարավի զգացումը կարող է պայմանավորված լինել նաև որոշ դեղամիջոցների ընդունումով (հատկապես՝ միզամուղ):

Սակայն հարկավոր է նաև շատ ուշադիր լինել,քանի որ այդ խնդիրը կարող է նաև մի շարք հիվանդությունների ախտանշան լինել: Այդ հիվանդությունների շարքին են դասվում շաքարային դիաբետը, մակերիկամների հիվանդությունները, հիպերպարաթիրեոզը, վարակիչ հիվանդությունները, միզաքարային հիվանդությունն ու սրտանոթային հիվանդությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика