Ահա թե ինչպես փոխվեց իմ կյանքը 1 շաբաթ ծանր վերմակով քնելուց հետո

Օգտակար խորհուրդ!

Մի պահ հիշեք, թե ինչ զգացողություն եք ունեցել ցուրտ ձմռան օրը, երբ քնած եք եղել հաստ ու շատ ծանր վերմակներով. հաստատ արթնացել եք հանգստացած ու թարմացած:

Երկար ժամանակ հաստ ու ծանր վերմակաները օգտագործվել են բուժական նպատակներով. դեպրեսիան, անքնությունը և վարքային խանգարումները բուժելու համար:

Բանն այն է , որ թեթև հպումները գրգռում են նյարդային համակարգը, իսկ ուժեղ,բայց թեթև հպումները հանգստացնող էֆեկտ ունեն: Գիտնականները դա անվանում են «մարմնի վրա խորը ճնշման ազդեցություն»:

Այդ ճնշման ժամանակ օրգանիզմում ավելանում է մելատոնինի և սերատոնինի քանակության ավելացում, որի արդյունքում նյարդային համակարգը թուլանում է, մարդն էլ հանգստանում: Այն նաև ազդում է քնի որակի վրա:

Դա է պատճառը, որ որոշ ծնողներ երեխաներին հանգստացնելու համար պինդ փաթաթում են նրանց:

Ծանր վերմակները օգտակար են մարդկանց համար, ովքեր պայքարում են դեպրեսիայի, անհանգստության, հետտրավմատիկ սինդրոմի ու անքնության դեմ:

Ահա այն մարդու արձագանքը, ով մի ամբողջ շաբաթ քնել էր ծանր վերմակով.

«Դա ուղղակի հեքիաթային էր: Ուղիղ յոթ օր հիասքանչ քուն»:

Արթնանալուց հետո ես չէի հիշում թե երբ եմ քնել ու ինչ երազ եմ տեսել: Երբ նույնիսկ գիշերը արթնանում էի, մի քանի րոպեից դարձյալ կարողանում էի քնել: Տրամադրությունս էլ է բարձրացել: Իհարկե հաստատ չգիտեմ դա վերմակի հետ կապված է, թե ոչ:

Պարզվում է , որ իդեալական վերմակը պետք է կշռի սեփական քաշի 10%-ի չափով: Կան հատուկ վերմակներ, որոնք ունեն շղթայով գրպաններ, որոնց մեջ կարելի է լցնել հնդկաձավար կամ հատուկ նյութեր՝ քաշը կարգավորելու համար:

Հիշե՛ք, վերմակի քաշը պետք է լինի այնքան, որ դուք հաճելի ճնշում զգաք, այլ ոչ թե խեղդոց:

Եթե դուք փնտրում եք հեշտ ու բնական միջոց ընկճախտից և անհանգստությունից ազատվելու կամ քունը բարելավելու համար, անպայման փորձեք օգտագործել ծանր վերմակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *