Ահա թե ինչ արեց ոստիկանը, երբ պարզեց կնոջ գողության պատճառը

Աղքատությունը հաճախ մարդկանց հասցնում է հուսահատության: Հետեւաբար, երբ կինն ընտրություն պիտի կատարեր կամ գողություն անել, կամ թույլ տալ, որ երեխաները սոված մնան, նա առանց վարանելու ընտրեց առաջինը:

Տիկին Ջոնսոնը խնամում է իր երկու դուստրերին, զարմիկներին եւ փոքրիկ թոռներին, ամսական ընդամենը 120 դոլար ունենալով: Սակայն այդ շաբաթ նրա գումարը գողացել էին եւ ընտանիքը հայտնվել էր սովամահության եզրին: Նրանք արդեն երկու օր ոչինչ չէին կերել, երբ կինը որոշեց իր ունեցած 1,25 դոլարով, ձու գնել սուպերմարկետից: Գումարը չէր բավականացնում և կինը գրպանը դրեց 5 ձու, բայց քանի որ անփորձ գող էր, ձվերն անմիջապես կոտրվեցին:

Խանութի աշխատակիցները նրան կանգնեցին, երբ տեսան, որ գրպաններից սպիտակուց է հոսում: Կինն անմիջապես խոստովանեց, որ այդ քայլին է գնացել, քանի որ երեխաները սոված են: Դեպքի առթիվ ոստիկան ժամանեց,որը կնոջ հետ խոսելով, որոշեց չձերբակալել նրան: Տիկին Ջոնսոնին բաց թողեցին:Բայց, սպան որոշեց այնուամենայնիվ այցելել տիկնոջը:Ընտանիքի աղքատությունը տեսնելով, նա հասկացավ: որ Ջոնսոնը չի ստում, եւ որ նա իսկապես հուսահատ է:

Ոստիկանը գնել էր մի տուփ ձու եւ երբ Ջոնսոնը հարցրեց, թե ինչպես կարող է վարձահատույց լինել, պարզապես խնդրեց, որ երբեք խանութից ոչինչ չգողանա: Հեռանալուց առաջ սպան գրկեց կնոջը: Այդ պահի լուսանկարը ոստիկանի աշխատակիցը հրապարակեց սոցցանցում, պատմելով այս կնոջ դառը ճակատագրի մասին:

Հաջորդ օրը, Ուիլյամն ու նրա մի քանի աշխատակիցներ երկու մեքենայով մթերք էին բերել կնոջ ընտանիքի համար:Տիկին Ջոնսոնը լաց եղավ. «Վերջին անգամ ես տեսել էի այսքան շատ սնունդ, երբ 12 տարեկան էի, եւ մնացել էի տատիկիս հետ»

Հետագայում սպաները որոշեցին հիմնադրամ ստեղծել, որպեսզի տիկին Ջոնսոնը կարողանա ստանալ նվիրատվություններ, որոնք սկսվեցին պատմության հրապարակումից հետո:

Ոստիկանության ղեկավար Ուիլյամսը հայտնեց, որ Միացյալ Նահանգներից եւ ամբողջ աշխարհից զանգեր են ստացել, որոնցում իրենց երախտագիտություն են հայտնել և առաջարկել փող, սնունդ ու հագուստ փոխանցել տիկին Ջոնսոնին:

«Այս կինը երբեք սոված չի մնա», — ասաց ոստիկանության շեֆը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *