Ահա թե ինչ տեղի ունեցավ, երբ կինը թույլ տվեց անտուն տղամարդուն իր տանը գիշերել

Պատմությունը տեղի է ունեցել Տեխասում: Առանձնատներից մեկում ապրում էր 66 ամյա կին՝ իր երկու թոռնիկների հետ միասին: Պատմության հերոսուհին պատմել է,որ թույլ է տվել մի անտուն տղամարդու գիշերել իր տանը,և նրան տեղավորել է հյուրասենյակում:

Գիշերվա կեսին մուրացկանը լսել է ուժեղ հարվածի ձայն: Նա վեր է կացել և գնացել ստուգելու, թե ինչ է կատարվում: Տղամարդը սկսբում մտածել է, թե տուն գողեր են մտել: Սակայն հետո Սմիթը այրվածի հոտ է զգացել:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան երկրորդ հարկում: Կինը պառկած էր անկողնում, իսկ այրվող առաստաղի կտորներն իր վրա էին ընկնում: Սմիթը ներխուժել է ննջասենյակ, ձեռքերով մի կողմ գցել այրվող փայտի կտորները և տանտիրուհուն արագ դուրս է բերել:

Սակայն հիշելով, որ ներսում մնացել են փոքր երեխաները, ուշադրություն չդարձնելով կրակին և խեղդող ծխին՝ վերադարձել է տուն: Տղամարդը գրկել է երեխաներին և դուրս վազել: Բարեբախտաբար, ոչ մեկ չէր հասցրել տուժել:

Տարեց կինը 40 տարի ապրել էր այդ տանը, սակայն այն հիմա լիովին այրված է: Բայց կարևորն այն է, որ բոլորը ողջ են մնացել: Կնոջ բարությունն իր և թոռների փրկությունը դարձավ:

Քիչ են այն մարդիկ, ովքեր կկերակրեին մուրացկաններին և թույլ կտային գիշերել իրենց տանը:Բայց եթե չլիներ Սմիթը, հավանաբար, կինն ու երեխաները չէին կարողանա ժամանակին լքել այրվող տունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *