ԱՂՈԹՔ առ Տեր Հիսուս Քրիստոսը

Աշխարհաբար

Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս:Մի բարկանա ինձ վրա,Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ:Օգնության հասիր կործանվածիս և փրկիր մեղքից բռնվածիս,որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկիր ինձ, Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս, Աստված իմ. մեղքով աղտեղվածիս մաքրիր, Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին, Աստված իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամ արարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:

Գրաբար

Նայեա, Տէր, քաղցրութեամբ առ դառնացուցիչս, Տէր իմ եւ Աստուած իմ, Յիսուս Քրիստոս:Մի բարկանար ինձ, Տէր իմ, վասն բազում մեղաց իմոց, եւ մի մերժեր ի սպառ զգործս ձեռացքոց. մի հասցէ ի վերայ իմ ցասումն անոխակալիդ, եւ մի անտես արասցես զտարակուսեալս, Տէր երկայնամիտ եւ անյիշաչար: Յիշեա, մարդասէր, զվտարանդեալս մեղաւք եւ պատեաողորմութեամբ զվէրս վիրաւորելոյս, քանզի տոռունք մեղաց պատեցան զինեւ, եւ հոյլքյանցանաց պաշարեցին զիս: Հաս յաւգնութիւն կործանելոյս եւ փրկեա զխաղբակեալս ի մեղաց, յորմէ դողամ, ի դառնութենէ դժոխոցն ապրեցո զիս, Տէր իմ. եւ յորմէ սարսեմ` յանշէջ հրոյն, պահեա զիս զեղկելիս, Աստուած իմ. զմեղաւք աղտեղեալս սրբեա, Տէր իմ, եւ իսկզբանէ սրբոցն մասնակից արա զիս,Աստուած իմ.եւ զհարուածեալս ի մեղաց` հրաւիրեայանճառ երկնից յարքայութիւնդ առ կամարարս անուանդ քում սրբոյ, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *