Ամերիկուհի Լյուսի Հելլեինը արդեն 2 երեխա ուներ: Ամուսնու հետ միասին նրանք որոշեցին, որ այլևս չեն ուզում երեխա ունենալ: Լյուսին դիմեց բժիշկներին օրգանիզմում հակաբեղմնավորիչ միջոց դնելու համար: Այս իմպլանտանտը արտադրում է հորմոններ, որոնք կանխում են բեղմնավորումը:Այս սարքավորումների արտադրողը 99% արդյունավետության երաշխիք է տալիս:
Կինը ապշած էր, երբ հասկացավ, որ հղի է: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկը ոչ մի իմպանտանտ չտեսավ և եկավ այն եզրակացությանը, որ այն ուղղակի ընկել է:
Լյուսին իր որդուն լույս աշխարհ բերեց կեսարյան հատման միջոցով: տղան ծնվել էր՝ ձեռքում պահած այդ իմպլանտանտը: Այդ սարքավորումը պետք է կանխեր իր ծնունդը, սակայն…
Լյուսին կարծում է, որ փոքրիկ Դեքստերը իսկական օրհնություն է: Չնայած նրան, որ երեխան չպլանավորված էր, կինը իր կյանքը առանց Դեքստերի չի պատկերացնում:
Հետո Լյուսին որոշեց դիմել մեկ այլ վիրահատության, որպեսզի վերջնականապես ազատվի նման անակնկալներից, չնայած նրան, որ Դեքստերն ուղղակի հրաշք էր:
Ինչպես տեսնում եք, երբեմն բնությունն անում է իրենը՝ չնայած մեր ջանքերին: