Այն, ինչ տեղի ունեցավ սարսափեցրեց ոչ միայն 17-անյա հղիին, այլ նաև բժիշկներին

Ներկայացնում ենք 17-ամյա Դանա Սքաթոնին՝ Փենսիլվանիայից:Նա հաջողությամբ հանձնեց քոլեջ ընդունվելու քննությունները, այնտեղ մեկ տարի սովորեց, սիրելի մարդուն հանդիպեց: Երբ հայտնի դարձավ, որ Դանան հղի է,նրա ընտանիքը դա բացառապես դրականորեն ընդունեց:

Աղջկա 6 եղբայրներն ու քույրերը պատրաստակամություն հայտնեցին նրան օգնելու երեխայի հարցում, իսկ երիտասարդը երջանկությունից կորցել էր գլուխը: Սակայն աշնանը, երբ Դանան հղիության 7-րդ ամսում էր, հասկացավ՝ ինչ-որ բան այն չէ…

Սկզբում Դանան ընդհանուր հիվանդոտությունը և թուլության նոպաները վերագրում էր իր վիճակին, սակայն հետո խեղճի ոտքերը սկսեցին քիչ-քիչ քարանալ:

Դանան մոր հետ անհապաղ հիվանդանոց գնաց: Զննելուց հետո բժիշկներն ուսանողուհուն սարսափելի ախտորոշում հայտնեցին:

Դանայի մոտ գլխուղեղի չարորակ գլիոմա հայտնաբերեցին:Մասնագետների խոսքով՝ բժշկական պրոցեդուրաներից հրաժարվելու դեպքում աղջկան մնացել էր ապրելու 3 ամսից ոչ ավել:

Ռադիոթերապիայով այդ ժամկետը հնարավոր էր երկարաձգել մինչև 9 ամիս: Ցավոք, ավելին բժիշկները խոստանալ չէին կարող: Քաղցկեղի այդ տեսակը բուժում չունի:

Դանան չէր ուզում ռադիոթերապիա սկսել մինչև երեխայի ծնունդը՝ նախընտրելով օրգանիզմի վրա ազդեցության հետ կապված ռիսկերը նվազեցնել իոնացնող ճառագայթմամբ: Մասնագետներին միանգամից չհաջողվեց մտափոխել ապագա մորը:

Ուսանողուհին նրանց խորհրդին հետևել համաձայնվեց միայն, երբ ամբողջովին թուլացել էր: Հետագա դանդաղումը կվնասեր ոչ միայն իրեն, այլև երեխային:

Փոքրիկ Մարին լույս աշխարհ եկավ հունվարի 4-ին կեսարյան հատումով, քանի որ կինը չափազանց թույլ էր ծննդաբերելու համար:

Ծնվելիս երեխան ընդամենը 2 կգ էր կշռում, առաջին օրերն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրեց: Հիմա երեխայի հետ ամեն ինչ կարգին է:

Հիմա Դանան ռադիոթերապիայի կուրս է անցնում: Երիտասարդ մայրը հույս ունի ապրել մինչև իր երեխայի մեկ տարեկան դառնալը:

Գեղեցկուհու հույսերը կարող են արդարանալ: Բժշկական պրոցեդուրաների ազդեցությամբ հիվանդության որոշ ախտանիշներ սկսում են նահանջել: Վերջերս Դանան նորից շարժեց ձախ ոտքը և ձախ ձեռքը:

Կինը չի հուսահատվում, հույս է տալիս նաև իր եղբայրներին և քույրերին: «Իմ պայքարն արդեն հաղթանակով է ավարտվել»,- ասում է երիտասարդ մայրը՝ դստերը նրբորեն կրծքին սեղմելով:

Դանան համոզված է՝հիմա,երբ բժշկական պրոցեդուրաները չեն սպառնում իր երեխայի առողջությանը,բժիշկները հաստատ կկարողանան հրաշք գործել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика