Եթե ցանկանում եք պատրաստել առանձնահատուկ կոտլետմեր՝ հասանելի բաղադրիչներից, ապա փորձեք այս բաղադրատոմսը: Կարող եք փոփոխել բաղադրիչները՝ միջուկի մեջ սունկ կամ պանիր ավելացնելով: Ամեն ինչ կախված է ձեր ճաշակից և ֆանտազիայից:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- աղացած միս՝ 500գ
- կարտոֆիլ՝ 5-7 հատ
- սոխ՝ 1 հատ
- սխտոր՝ 3 պճեղ
- ձու՝ 1 հատ
- ալյուր՝ 200-300գ
- աղ, պղպեղ, պաքսիմատ, ձեթ
Ինչպես պատրաստել կոտլետները.
- Առաջին հերթին պատրաստել կարտոֆիլային խմոր: Դրա համար պետք է մաքրել կարտոֆիլը, լվանալ և կտրատել, եփել աղով ջրի մեջ: Տրորել կարտոֆիլը, ձու, աղ, պղպեղ, ալյուր ավելացնել: Լավ խառնել և դնել մի կողմ:
- Պատրաստել միջուկը. ձեթի մեջ տապակել մանր կտրատած սոխը և սխտորը: Ավելացնել աղացած միսը և եփել փակ կափարիչի տակ:
- Այժմ ձևավորել կոտլետները: Ձեռքի մեջ մի քիչ խմոր դնել, տափակ կլոր ձև տալ: Մեջտեղի հատվածում թեյի գդալով միջուկ դնել և փակել խմորը՝ կոտլետի ձև տալով:
- Կոտլետները թաթախել պաքսիմատի մեջ:
- Թավայի մեջ ձեթ լցնել, դնել կրակին: Տապակել կոտլետները տաքացած ձեթի մեջ՝ երկու կողմից: Մատուցել կանաչիով թթվասերի կամ ցանկացած այլ սոուսի հետ: