Այսպիսի տորթ Դուք դեռ հաստատ չեք փորձել. սալորաչրով և թթվասերով պատրաստված կրեմով

Շատ համեղ տորթ,դրա անհավանական համը զարմացնում է բոլորին

Բաղադրատոմս

  • 3 հատ ձու
  • 200 գ. թթվասեր
  • 180 գ. շաքար
  • 200 գ. խտացրած կաթ
  • 250 գ. ալյուր
  • 20 գ. կակաո
  • 1 տուփ վանիլին
  • 1 տուփ փխրեցուցիչ

Միջուկի համար

  • 140 գ. չամիչ
  • 100 գ. հունական ընկույզ
  • 190 գ. սալորաչիր

Կրեմի համար

  • 1 կգ. թթվասեր
  • 200 գ. շաքարի փոշի

Գլազուրի համար

  • 160 գ. մուգ շոկոլադ
  • 90 գ. կարագ

Պատրաստման եղանակ

  1. Հարել ձվերը,ավելացնել շաքար, վանիլին և լավ հարել։
  2. Ստացվածին ավելացնել խտացրած կաթ և թթվասեր ու կրկին լավ հարել։
  3. Ալյուրի մեջ ավելացնել փխրեցուցիչ, խառնել և ավելացնել հիմնական խառնուրդին։Ավելացնել կակաո և լավ խառնել մինչև դառնա համասեռ։
  4. Վերցնել այն թավան,որ մեջ պատրաստելու եք,վրան թուղթ դնել, կարագ քսել։
  5. Խմորը լցնել տարայի մեջ և դնել ջեռոցը։Թխել 180° ջեռոցում 30֊40 րոպե։
  6. Մանր կտրատել հունական ընկույզը,սալորաչիրը կտրատել միջին չափով,ավելացնել նաև չամիչ։
  7. 1 կգ. թթվասերին ավելացնել շաքարի փոշի և հարել 5 րոպե։
  8. Թելի միջոցով պատրաստի խմորը բաժանել 3 մասի։
  9. Վերևի շերտը բարակ֊բարակ կտրատել,այնուհետև դրանցից փոքրիկ քառակուսիներ կտրատել և դնել տարայի վրա։
  10. Տարայի վրա դնել ներքևի շերտը,վրան քսել թեվասերով կրեմը,ավելացնել սալորաչիրը, հունական ընկույզը և չամիչը։
  11. Վրան դնել 2֊րդ շերտը և կրկնել նույնը։
  12. Այն քառակուսիները,որոնք կտրատել էինք,թաթախել թթվասերով կրեմի մեջ և շարել տորթի վրա։
  13. Այս ամենի վրա ավելացնել կրկին սալորաչիր,հունական հնկույզ,չիր և մնացորդները։
  14. Վրայից քսում ենք կրեմ։Այնպես,որ այն ամբողջությամբ ծածկվի։
  15. Տորթը դնում ենք սառնարան և թողնում 1 ժամ։
  16. Մանրացնել շոկոլադը կարագը տարայի մեջ,դնել միկրոալիքային վառարան կամ հալեցնել գոլորշու վրա։Ստացված գլազուրը լցնել տորթի վրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *