Մեղրային տորթի այս տարբերակը չի կարող դուր չգալ որևէ մեկին: Թթվասերով կրեմով և ընկույզով մեղրայինը ձեզ կուրախացնի իր համով և տեսքով:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 3 հատ
- շաքարավազ՝ 0.5 բաժակ
- մեղր հեղուկ՝ կես բաժակ
- կրախմալ՝ 2ճ.գ.
- աղ՝ 0.5թ.գ.
- սոդա՝ 1թ.գ.
- ալյուր՝ 1 բաժակ
կրեմի համար.
- թթվասեր՝ 250գ
- ընկույզ՝ 60գ
- շաքարավազ՝ 1 բաժակ
- վանիլին
Պատրաստման եղանակ.
Պատրաստել խմորը: Դրա համար հարել ձուն և շաքարավազը, մինչ կստացվի խիտ փրփուր: Ավելացնել մեղրը, աղը և նորից հարել:
Միացնել ալյուրը, կրախմալն ու սոդան: Ստացված խառնուրդը լցնել ձվային զանգվածի մեջ և խառնել փայտե գդալով: Ստացվում է թույլ խմոր:
Ջեռոցի տապային կարագ քսել, մի քիչ ալյուր ցանել և լցնել խմորը:
Ջեռոցը տաքացնել 180 ջերմաստիճանի և թխել խմորը 35 -40 րոպե: Պատրաստ լինելը ստուգել չոփիկով: Եթե չոփիկի վրա խմոր է մնում, ուրեմն շարունակել թխել:
Կրեմը պատրաստելու համար հարել թթվասերն ու շաքարավազը, նաև վանիլինը: Մանրացնել ընկույզը և ավելացնել կրեմին: Պիտի ստացվի թույլ կրեմ, որ լավ ներծծվի տորթի մեջ:
Կորժը բաժանել 2 կամ 3 շերտի, կտրել կողքի հատվածները՝ հավասար շերտեր ստանալու համար, և դնել միմյանց վրա՝ կրեմ քսելով: Կրեմով պատել ամբողջ տորթը :
Փշրել կորժերից ավելացած խմորը, տորթի կողքերը պատել փշուրով, իսկ ընդհանուր տորթը զարդարել ըստ ցանկության՝ ջնարակով, հալած շոկոլադով կամ քերած շոկոլադով:
Բարի ախորժակ: