Ձեզ ենք ներկայացնում Թաբուլե սիրված աղցանի լավագույն և ամենահաջողված բաղադրատոմսը։
Բաղադրիչներն են ՝
-
- 300 գր. բլղուր
- 4 հատ լոլիկ
- 1 կապ մաղադանոս
- 1 կապ սոխ
- 1 պճեղ սխտոր
- 1 թ/գ չաման
- 2 ճ/գ մանրացրած նանա
- կես կիտրոնի հյութ
- 2 թ. գդալ ձեթ
Պատրաստման եղանակը
- Նախօրոք անում ենք հետևյալը ՝ բլղուրի վրա ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա:
- Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանան, չամանը, աղը, ձեթը:
- Այդ ամենը լավ խառնում ենք իրար և թողնու մի քանի ժամ։ Ստացվում է անչափ համեղ, կարող եք մատուցել մարոլի հետ։