Այս թեստերը կօգնեն ընդամենը 1 րոպեում գնահատել ողնաշարի ու հոդերի վիճակը: Որո՞նք են ողնաշարի ամենատարածված հիվանդությունների ախտանշանները

budetezdorovy.ru-ն ներկայացրել է ողնաշարի ու հոդերի վիճակը գնահատող ամենաարագ թեստերը

Թեստ 1.

Կատարեք մի քանի ծնկածալում: Եթե այդ պրոցեսի ընթացքում՝ ներքև իջնելիս, ծնկային հոդերում լսվում է ճռճռոց, ապա ամենայն հավանականությամբ ձեզ մոտ սկսվում է արթրոզ:

Թեստ 2.

Ոտքերը իրար միացրեք, առաջ թեքվեք ու ձեռքերով բռնեք ձեր կոճերը: Եթե այդ ամենի հետ մեկտեղ դուք չեք կարողանում ձեր որովայնով ու կրծքերով դիպչել ազդրերին, ապա դա նշանակում է, որ դուք ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեք:

Ներկայումս բնակչության 80%-ն արդեն ունեն ողնաշարի հետ կապված խնդիրներ, ավելին նանցից շատերը անգամ չեն էլ կասկածում այդ խնդրի մասին:

Եվս մեկ ցավալի փաստ է հանդիսանում այն, որ վերջին շրջանում ողնաշարի հիվանդությունները զգալիորեն երիտասարդացել են: Այժմ արդեն այդ հիվանդության ախտանշանները հանդիպում են դեռահասների ու երիտասարդների մոտ:

Ողնաշարի ամենատարածված հիվանդության ինտրիգը կայանում է նրանում, որ այն որոշակի ժամանակ կարող է չարտահայտվել, և մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում այդ հիվանդության հետևյալ ախտանշաններին

Հաճախակի գլխացավերն ու գլխապտույտը, անգամ տագնապալից վիճակը կարող են լինել օստեոխոնդրոզի ախտանշաններ

  • տեսողության ու լսողության վատացում
  • հիշողության վատացում
  • պարանոցի ցավեր
  • կրծքավանդակում, իրանում կամ թիակների շրջանում ցավեր
  • ձեռքերի ու ոտքերի թմրություն
  • քայլելու ու խոնարհման ընթացքում առաջացած ցավեր, որոնք տարածվում են դեպի աճուկներն ու ոտքերը
  • շնչառության դժվարացում
  • միզապարկի, լյարդի, աղիների ու երիկամների հետ կապված խնդիրներ
  • սեռական ուժի նվազում
  • զարկերակային ճնշման դիսբալանս(բարձրացում կամ իջեցում)
  • ընդհանուր թուլություն, կամ օրվա վերջում զգացողության վատացում

Այս ախտանշաններից յուրաքանչյուրը կարող է վկայել օստեոխոնդրոզի զարգացման մասին:

Բացի այդ լյարդի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի հետ կապված խնդիրները, ինչպես նաև սրտի ցավերը, պոտենցիայի վատացումը ևս կարող են հանդիսանալ օստեոխոնդրոզի քողարկված պատճառ:

Եվ միայն ձեզանից է կախված, թե ինչպես հատեագայում կզարգանա այդ հիվանդությունը` կշարունակի արդյոք այն ավելի խորանալ, թե դուք ժամանակին կկարողանաք այն կանգնեցնել ու վերադարձնել ձեր ողնաշարի առողջությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *