Այս կնոջ արարքի համար ուղղակի խոսքեր չկան. ահա թե ինչ արեց նա ոտաբոբիկ քայլող երեխայի համար

Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի դիմաց՝ նայելով պատուհանից և ցրտից դողալով: Մի կին մոտեցավ նրան և ասաց.

-Փոքրիկ ջան, ինչու՞ ես այդքան լուրջ նայում պատուհանից:

-Ես Աստծուն խնդրում էի, որ ինձ մի զույգ կոշիկ նվիրի:

Կինը բռնեց նրա ձեռքից և մտավ խանութ, աշխատողին խնդրեց, որ 6 զույգ գուլպա բերի երեխայի համար: Հետա նա հարցրեց, արդյոք նրան կարող են ջուր և սրբիչ տալ:

Աշխատողները կատարեցին խնդրանքը, կինը տարավ երեխային դեպի խանութի ետնամասը և, հանելով ձեռնոցները, իջավ ծնկների վրա, լվաց նրա ոտիկները և չորացրեց սրբիչով:

Երեխայի ոտքերին գուլպաներ հագցրեց, գնեց կոշիկներ և տոպրակի մեջ դնելով նաև գուլպաները՝ տվեց այն երեխային: Նա շոյեց երեխայի գլլուխը և ասաց.

-Փոքրիկ ջան, անկասկած դու հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում:

Երբ նա պտտվեց, որ գնա, զարմացած տղան բռնեց նրա ձեռքից և, արցունքոտ աչքերով նայելով կնոջ դեմքին, ասաց.

— Դուք Աստծո կինն ե՞ք…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *