Այս առակը աշխարհում ամենաթանկ մարդու՝ մոր մասին է… այն մարդու մասին, ով կարող է փոխարինել ամենքին, բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան:
Աստված երեխային Երկիր էր ուղարկում, երբ հարցրեց Տիրոջը
— Ինձ վաղը ուղարկում են Երկիր, բայց ես ինչպե՞ս եմ այնտեղ ապրելու: Ախր ես այնքան փոքրիկ եմ ու անպաշտան, ի՞նչ պիտի անեմ…
Աստված ասաց.
— Ես քեզ կնվիրեմ մի հրեշտակ, ով միշտ հոգ կտանի քո մասին, կխնամի քեզ, կսիրի քեզ իր անձից առավել: