Այս մթերքները չի կարելի պահել սառնարանում

Ժամանակակից կյանքը մեզ թույլ է տալիս առավել հեշտությամբ պահել մթերքները: Մեծ, սառեցնող համակարգ ունենալը մեզ թույլ է տալիս չանհանգստանալ, որ մթերքները կփչանան: Սակայն, կան մի շարք մթերքներ, որոնք չի կարելի սառեցնել, քանի որ դրանք կորցնում են իրենց համը:Վատագույն դեպքում՝ սառնարանը փոխում է սննդի որակը:Կան նույնիսկ դեպքեր,երբ սառնարանում պահված սնունդն ավելի արագ է հնանում: Ահա այն մթերքների ցանկը, որոնք չի կարելի սառեցնել:

Լոլիկն այն մթերքներից է, որ չի կարելի պահել սառնարանում, քանի որ այն փոխում է համը: Պատճառն այն է, որ սառցախցիկի սառն օդը կանգնեցնում է լոլիկի հասունացման գործընթացը, և համը վտանգվում է:Բացի այդ, սառը օդը լոլիկի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունի, քանի որ այն փչացնում է լոլիկի կեղևը և գունափոխում: Լոլիկի պահպանման լավագույն ձևը զամբյուղում կամ ապակե տարայում խոհանոցի սեղանի վրա պահելն է:

Սառնարանում ռեհանի պահպանման գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այն կլանում է իր շրջակա մթերքների բույրը: Դրա փոխարեն՝ փորձեք պահել այն սառնարանից դուրս՝ ջրով լցված բաժակի մեջ:

Անհամաձայնություն կա կարտոֆիլի՝ սառը և ոչ այնքան սառը տեղում պահպանման վերաբերյալ: Սառը ջերմաստիճանը կարտոֆիլի մեջ եղած օսլան ավելի արագ է շաքարի վերածում, քան դուք կարծում եք: Փոխարենը՝ փորձեք պահել այն թղթե տոպրակի մեջ` զով և մութ տեղում:

Կարտոֆիլը թղթի և ոչ թե պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելն ավելի ճիշտ է, քանի որ դրանք կարող են ավելի շատ օդ ստանալ թղթե տոպրակներից, ինչն էլ դանդաղեցնում է փչացման գործընթացը: Նույնը կատարվում է նաև սխտորի դեպքում: Սառնարանի փոխարեն՝ դուք պետք է այն զով և մութ տեղում պահեք: Սառը միջավայրում սխտորը կծլի ու կբորբոսնի:

Եթե սոխը սառնարանում դնեք,ապա նրանում եղած խոնավությունը կփափկեցնի սոխը, և այն կսկսի բորբոսնել:Պահեք դրանք չոր, զով և մութ տեղում:Սոխն ու լոլիկը, սակայն,պետք է միմյանցից առանձին պահել,քանի որ այդ դեպքում դրանք ավելի արագ են փչանում:

Եթե դուք հասած ավոկադո եք գնել և դեռ չեք ցանկանում օգտագործել այն, ապա կարող եք պահել այն սառնարանում: Սակայն, եթե ցանկանում եք, որ ավոկադոն հասնի՝ մի պահեք այն սառնարանում: Սառն օդը խանգարում է հասունացմանը: Շատերն են գտնում, որ բուսայուղը չպետք է սառնարանում պահել: Սառը ջերմաստիճանում այն խտանում և կարագի տեսք է ստանում:

Փոխարենը՝ պահեք այն մութ և զով վայրում: Ամենամեծ սխալներից մեկը սառնարանում հաց պահելն է: Սառնարանը շատ արագ կխոնավեցնի այն: Հաջորդ չորս օրվա ուտելու համար նախատեսված հացը կտրատեք, իսկ մնացածը դրեք սառնարանում:

Ուշադրություն դարձրեք, որ սառնարանում պահելու ժամանակ հացը պահպանի իր խոնավությունը: Սառնարանից հանելուց հետո, մինչ օգտագործելը, թողեք, որ այն ամբողջությամբ հալվի:

Սուրճը նույնպես կկորցնի իր համը, եթե այն սառնարանում պահեք:

Ռեհանի նման, այն կկլանի շրջակա մթերքների հոտերը: Պարզապես պահեք այն մութ ու զով վայրում: Կարիք չի լինի մեղրը պահել սառնարանում, եթե այն ամուր փակված լինի: Սա լավագույն միջոցն է: Եթե մեղրը պահեք սառնարանում, ապա կշաքարապատվի: Լիմոնը, նարինջն ու լայմը պետք է պահել սենյակային ջերմաստիճանում և խոհանոցային սեղանի վրա: Սառն օդը կգցի դրանց որակը: Վստահ եղեք, որ սառնարանից դուրս դրանք իրար շատ մոտ չեք պահել: Այդ դեպքում դրանք ավելի շուտ կփչանան:

Թթու դրած վարունգը, հատկապես՝ քացախով, պահպանման լավագույն միջոցն է: Դրանք խրթխրթան կմնան, եթե նույնիսկ դրանք մառանում պահեք: Սակայն, եթե ցանկանում եք, որ թթուն սառը լինի, դրեք այն սառնարանի դռան վրա:

Կարիք չկա ձեր գնած հիանալի բույսերը սառնարանում պահել: Սառնարանում պահելով՝ դրանց համը ոչնչացնելու փոխարեն, պահեք դրանք խոհանոցի սեղանի վրա դրված ջրով լի տարայի մեջ: Այս կերպ ձեր խոհանոցն ավելի գեղեցիկ կդառնա, իսկ ձեր բույսերը կգնահատեն դա:

Համեմունքները նույնպես խորհուրդ չի տրվում պահել սառնարանում, հատկապես՝ քացախային և ձեթային հիմք ունեցողները: Հիշեք, որ սերուցքով, մայոնեզով կամ յոգուրտով լցոնված աղցանները պետք է սառնարանում պահել:

Չզարմանաք, սակայն,նույնիսկ բացելուց հետո կետչուպը կարելի է մառանում պահել:Պատճառն այն է,որ կետչուպը մեծ քանակությամբ քացախ և պահպանման միջոցներ է պարունակում: Եվ եթե չեք հավատում մեզ, հիշեք, թե որտեղ են գտնվում կետչուպի տարաներն արագ սննդի սպասարկման կետերում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика