Այս յուրահատուկ բանջարեղենային ուտեստով կզարմացնեք Ձեր հյուրերին…

Շատ համեղ ու միևնույն ժամանակ գեղեցիկ և օրիգինալ բանջարեղենային ուտեստ, որը հիանալի տարբերակ կարող է լինել հյուրասիրության համար

Բաղադրիչներ

  • կարագ — 150 գ
  • ալյուր — 300 գ
  • ջուր — 7 ճ/գ
  • աղ — 1 պտղունց
  • դդմիկ՝ ցուկինի տեսակի — 2 հատ
  • գազար — 2 հատ
  • քերած պանիր — 150 գ
  • ձու — 4 հատ
  • կաթ — 300 մլ
  • սխտոր — 2 պճեղ

Պատրաստման եղանակը

  • Սառեցրած կարագը խառնում ենք ալյուրի հետ և սկսում կտրատել մինչև մաքսիմալ մանրանալը, ապա ավելացնում ենք աղը, սառը ջուրը և հունցում խմորը: Այնուհետև տեղադրում ենք խմորը կլոր տապակի մեջ և ձեռքերով սեղմելով տարածում այն տապակի հատակին և պատերին:
  • Հավասարապես բարակ շերտերով կտրատում ենք գազարը և դդմիկը:

  • Ապա կտրատված բանջարեղենները տեղադրում ենք տապակի մեջ:

  • Ձուն թեթևակի հարում ենք կաթի հետ, ավելացնում ճզմած սխտորը: Ստացված սոուսը լցնում ենք բանջարեղենների վրա, ապա վրան շաղ տալիս քերած պանիրը:

  • Եփում ենք ջեռոցում մոտ 1 ժամ 180 աստիճանում:

  • Օրիգինալ բանջարեղենային ուտեստ՝ տորթի տեսքով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *