Շոկոլադե տորթ, ուղղակի հիանալի է ստացվում , հալվում է բերանում
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Խմոր
- 5 ձու
- 150գ շաքարավազ
- 1 տուփ վանիլին
- 60գ կակաո
- 70գ ալյուր
- 50գ օսլա
- 1թ/գ սոդա
Կրեմի համար
- 300գ դառը շոկոլադ
- 625գ սերուցք
- 50գ մուգ և սպիտակ շոկոլադ
Ինչպես պատրաստել
- Ձվերի դեղնուցն առանձնացնել , հարել շաքարավազի 1/2 մասի հետ և վանիլին ավելացնել։
- Ստացված զանգվածի վրա ալյուր լցնել մաղելով միանգամից այդ զանգվածի վրա, ավելացնել կակաո, օսլա և փխրեցուցիչ։
- Սպիտակուցները հարել, քիչ-քիչ ավելացնել շաքարավազի մնացած մասը և զանգվածները միացնել իրար։
- Տապակի մեջ յուղաթուղթ փռել, խմորը հավասարաչափ տարածել և 30-35 րոպե թխել ջեռոցում, 180 աստիճանում, հանել և 2 ժամ թողնել սառչի։
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, ավելացնել 250 մլ սերուցք, խառնել, թողնել հովանա, ապա ավելացնել սերուցքի մյուս մասը՝ կստացվի կրեմ։
- Բիսկվիթը բաժանել 3 շերտի, ամեն շերտի վրա կրեմ քսել դնելով մյուս շերտը, պահել սառնարանում մի քանի ժամ։
Բարի ախորժակ