Այս 23ամյա տղամարդը մեկ օրում դարձավ և հայր և պապիկ. Դուք կապշեք՝ իմանալով ճշմարտությունը

EnterTrain-ը ներկայացնում է 23-ամյա Թոմի Քոնոլիին, ով սովորական ուսանող էր: Նա լավ էր սովորում, չէր մոռանում հանգստանալ և ջանասիրաբար սպորտով էր զբաղվում: Երիտասարդը մտածում էր թեթև ատլետի կարիերա ստեղծելու մասին, երբ հանկարծ նրա կյանքը մեծապես փոխվեց:

Ընդամենը մեկ շաբաթում անհոգ ուսանողից երիտասարդը վերածվեց հոգատար հոր և պապի: Նա այդպես արեց իր երկու մտերիմ մարդկանց փրկելու համար: Թոմիի կյանքը փոխվեց, երբ նրա տան դուռը թակեց Անգելան: Երիտասարդը զարմուհու հետ արդեն երկար տարիներ չէր շփվում և նրան լրիվ երեխա տարիքում էր հիշում: Սակայն խեղճը վատ վիճակում էր: 17-ամյա Անգելան հղի էր:

Դրանից մի քանի տարի առաջ դեռահաս աղջիկը վատ շրջապատում հայտնվեց և քիչ մնաց՝ թմրամոլ դառնար: Այս անգամ խեղճի ընտանիքը կարծելով, որ նա նորից հին օրերին է վերադարձել, նրան տնից դուրս էր արել: Աղջիկը, ում հղիության վերջին օրերն էին, գոյութան միջոցներ չուներ:

Հիշելով Թոմիի մասին՝ նա գնաց զարմիկի տուն՝ առանձնակի հույսեր չունենալով:Սակայն ուսանողի արձագանքը ցնցեց ոչ միայն նրան, այլ շրջապատում բոլորին: Իրավիճակի մասին տեղեկանալով՝ երիտասարդն արագ որդեգրեց իր զարմուհուն՝ այդպիսով դառնալով միաժամանակ և՛ հայր, և՛ պապիկ:

Երիտասարդը նաև միանգամից մի քանի տեղ աշխատանքի ընդունվեց՝ Անգելային և նրա նորածին երեխային ամեն ինչով ապահովելու համար:Թոմիի արածը ցնցեց հանրությանը: Իսկ Թոմին իրեն հերոս չի համարում:Նա ասում է, որ պարզապես հասկացավ՝ եթե ինքն էլ Անգելային փողոցում թողներ, նա երեխայի հետ կմահանար:

Թոմին համոզված է, որ իր օգնությամբ զարմուհուն կհաջողվի հասարակություն վերադառնալ և վերամիավորվել ընտանիքի և իր երեխայի հոր հետ: Անգելային օգնելով՝ երիտասարդը չի մոռանում իր ուսման մասին: Նա լիովին վստահ է իր ուժերին: Երիտասարդն ասում է, որ զարմուհու մասին հոգալը իրեն չի խանգարի ավարտել քոլեջը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика