1. Խնձոր
Հայտնի փաստ է, որ խնձորը շատ օգտակար է մեր ողձ օրգանիզմի համար, և իհարկե մեր երիկմաների համար նույնպես:
Այն իր մեջ պարունակում է հակաօքսիդանտների և հակաբորբոքային միացությունների բարձր մակարդակ, որոնք կարող են լավացնել երիկամների աշխատանքը, նվազեցնել բորբոքումները, ինչպես նաև՝ պաշտպանել երիկամներն օքսիդատիվ վնասից:
2. Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում շատ օգտակար բան կանեք ձեր երիկամների համար: Այն օգնում է ոչ միայն մաքրել երիկամները քարերից, այլև կանխում է դրանց բորբոքումը:
Այս ցավ առաջացնող քարերի առկայությունը երիկամների մեջ մեծ խնդիրներ է առաջացնում օրգանիզմի համար, սակայն կիտրոնի հյութը մեզը դարձնում է ավելի թթվային և քայքայում է օգտակար հանածոները` մինչ դրանք քարերի կձևավորեն:
3. Ձմերուկ
Ինչպես գիտեք ձմերուկը մեծ քանակությամբ ջուր է պարունակում և ունի միզամուղ հատկություն օրգանիզմի համար: Նաև մաքրում է միզուղիները տարատեսակ բակտերիաներից: