Այս 7 սոուսները Ձեր կերակուրը նոր մակարդակի կբարձրացնեն

Այսօր սոուսներից ամենատարածվածը մայոնեզը և կետչուպն են, որոնք արդեն հոգնեցրել են: Բացի դրանից, կետչուպը վաղուց արդեն վնասակար մթերքների շարքին է դասվում, իսկ շոգ եղանակին կարելի է թունավորվել մայոնեզից:

Առաջարկում ենք սոուսների 7 բաղադրատոմս, որոնք իրենց համային առանձնահատկություններով գերազանցում են մայոնեզին և կետչուպին:

1․ Իսպանական սոուս՝ սալսա

  • 15 հատ չերի տեսակի լոլիկ
  • 1 շերտ սխտոր
  • 20 գ կանաչ սոխ
  • 20 գ սամիթ
  • 1թեյի գտդալ բուրավետ քացախ
  • 1ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 1 ճաշի գդալ զեյթունի յուղ
  • Աղ և բիբար ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկը, սոխը և սամիթը լվանալ:
  2. Բլենդերով հարել լոլիկը, սոխը, սխտորը և սամիթը:
  3. Այնուհետև ավելացնել քացախը, տոմատի մածուկը և յուղը:
  4. Համեմել աղով և բիբարով:

2․ Աղցանի սոուս

  • 3 ճ. գդալ զեյթունի յուղ
  • 2 ճ, գդալ բուրավետ քացախ
  • 1 շերտ սխտոր
  • Աղն ու բիբարը ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Սխտորի շերտը մանրացնել:
  2. Փոքր տարայի մեջ լցնել զեյթունի յուղն ու քացախը, ավելացնել սխտորը և լավ խառնել:
  3. Ավելացնել աղը և բիբարը, տարայի բերանը փակել և թափահարել:
  4. Սոուսը ավելցնել բանջարեղենային աղցանին:

3․ Սամիթով սոուս

  • 20 գ սամիթ
  • 6 շերտ սխտոր
  • 1 կիտրոն
  • ½ թեյի գդալ կիտրոնի կեղև
  • 100 մգ զեյթունի յուղ
  • Աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Սամիթը մանր կտրատել, կիտրոնի կեղևը հեռացնել, կիտրոնը լավ մզել:
  2. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով:
  3. Պատրաստի սոուսը լցնել տարայի մեջ:Այս սոուսը շատ հարմար է օգտագործել մսեղենի և ձկնեղենի հետ:

4․ Սոուս ձաձիկի

  • 2 շերտ սխտոր
  • 1 վարունգ
  • 125 մգ յոգուրտ
  • 1 ճ. գդալ զեյթունի յուղ
  • 1 ճ. գդալ կիտրոնի հյութ
  • 20 գ մաղադանոս

Պատրաստման եղանակը

  1. Սխտորը մանրացնել, վարունգը քերիչով անցկացնել:
  2. Մաղադանոսը մանր կտրատել:
  3. Բոլոր բաղադրիչները լավ խառնել թասի մեջ:
  4. Հունաստանում առանց ձաձիկի սոուսի ոչ մի ճաշկերույթ չի անցնում:

5․ Քաղցրաթթու սոուս

  • 4 ճ. գդալ ջուր
  • 1 թ. գդալ եգիպտացորենի ալյուր
  • 2 ճ. գդալ շաքարավազ
  • 2 ճ. գդալ քացախ
  • 1 ճ. գդալ տոմատի մածուկ
  • 1 ճ. գդալ սոյայի սոուս
  • 3 ճ. գդալ նարնջի հյութ

Պատրաստման եղանակը

  1. Ոչ մեծ տարայի մեջ եռացրած ջրով բացել եգիպտացորենի ալյուրը:
  2. Մետաղե կաթսայի մեջ խառնել շաքարավազը, քացախը, տոմատի մածուկը, սոյայի սոուսը և նարնջի հյութը:
  3. Եգիպտացորենի ալյուրի խառնուրդը լցնել կաթսայի մեջ և կաթսան դնել կրակին: Եռալուց հետո կաթսան վերցնել գազօջախից:
  4. Սոուսը մատուցվում է տաք վիճակում: Հարմար է եփած կամ տապակած մսի հետ:

6․ Սոուս պեստո

  • 60գ ռեհան
  • 2 շերտ սխտոր
  • 50գ պարմեզան
  • 3 ճաշի գդալ սոճընկույզ
  • 100մգ զեյթունի յուղ
  • Աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Լվանալ և չորանցել ռեհանը: Սխտորը խոշոր կտրատել:
  2. Փոքրիկ քերիչով անցկացնել պարմեզան պանիրը:
  3. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, միայն զեյթունի յուղը լցնել 1/3 մասով:
  4. Սոուս պեստոյին աստիճանաբար ավելացնել մնացած զեյթունի յուղը՝ անհրաժեշտ խտությունը ստանալու համար:

7․ Պանրով սոուս

  • 200գ հալած պանիր
  • 10 մգ բուսական յուղ
  • 200 մգ սերուցք
  • 3 ճաշի գդալ սոճընկույզ
  • 50գ պինդ պանիր
  • Համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Պինդ պանիրը անցկացնել քերիչով:
  2. Փոքրիկ կաթսայի մեջ խառնել հալած պանիրը, բուսայուղը և սերուցքը: Խառնուրդը մարմանդ կրակի վրա տաքացնել մինչև եռման աստիճան:
  3. Կրակը բարձրացնել և սոուսի մեջ լցնել պինդ պանիրը և համեմունքները: Եվս 3 րոպե եռացնել և վերցնել կրակից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *