Անթերի մաքրությանը հասնելուն Ձեզ կօգնեն մի քանի փոքր խորամանկությունները

Այս խորհուրդները կօգնեն ձեզ հեշտությամբ մաքրել ամբողջ տունը՝ առանց մեծ ջանքերի և թանկարժեք միջոցներ գնելու։

Եթե ուզում եք մաքրել սանհանգույցի սալիկները

Վերցնել 1/4 բաժակ ջրածնի պերօքսիդ, 1թ․գ․ հեղուկ օճառ և 1/2 բաժակ սոդա։ Խառնել։ Քսել լուծույթը սալիկներին,թողնել 10 րոպե և լվանալ։

Գազօջախի բռնակները հաճախ են կեղտոտվում և դրանք լվանալն այնքան էլ հեշտ չէ

Մեզ անհրաժեշտ են բամբակով չոփիկներ, հին ատամի խոզանակ, անուշադրի- անիսոնային կաթիլներ։ Չոփիկները թաթախել հեղուկի մեջ, շփել կեղտոտված հատվածները և մաքրել խոզանակով։

Խոհանոցային օդակլանիչը մաքրելու համար վերցնել 1/2 բաժակ սոդա և 1/2 բաժակ անուշադրի սպիրտ

Մեծ կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել սոդան և հասցնել եռման աստիճանի, այնուհետև մեջը դնել ֆիլտրը։

Եթե տվյալ պրոցեդուրայից հետո ֆիլտրը լիարժեք չմաքրվի , դնել այն ջրի և անուշադրի սպիրտի լուծույթի մեջ։ Մի մոռացեք անվտանգությունը պահպանելու մասին և ձեռնոցներ կրեք։

Թեյնիկը մաքրելու համար

Անհրաժեշտ է ընդամենը խառնել քացախը և ջուրը՝ 1։2 հարաբերակցությամբ և եռացնել՝ թեյնիկը մեջը դնելով։

Սառնարանի ներսում մաքրել սոդայի և ջրի խառնուրդով․ այն միշտ մաքուր կլինի։

Անթերի մաքուր խոհանոցային սրբիչների գաղտնիքը բացահայտված է

Մի դույլ ջուր եռացնել, ավելացնել 2ճ․գ․ չոր սպիտակեցուցիչ, կիսատ բաժակ լվացքի փոշի և 2ճ․գ․ ձեթ։

Տաք լուծույթի մեջ դնել չոր կեղտոտ սրբիչները և թողնել դույլի մեջ մինչ լիարժեք սառելը։ Դրանից հետո մնում է միայն պարզաջրել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *