«Անմեղ» ախտանշաններ, որոնք զգուշացնում են, որ արյան մեջ բարձր է շաքարի մակարդակը

Արյան մեջ շաքարի մակարդակի նկատմամբ ուշադրությունը կարևոր է բոլորի համար, հատկապես նրանց համար, ովքեր շաքարախտի կասկածներ ունեն։

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը (հիպերգլիկեմիան) կարող է բերել նյարդերի, արյունատար անոթների, ներքին օրգանների ախտահարման։ Նման զարգացում թույլ չտալու համար պետք է թույլ չտալ, որ շաքարը բարձրանա, իսկ դա նշանակում է, որ պետք է ուշադիր լինել առաջին նախանշանների նկատմամբ։ Իսկ թե որոնք են դրանք, պարզենք EnterTrain-ի հետ միասին։

Լինում է այնպես, որ շաքարի մակարդակը սովորականից ավելի բարձր է լինում, սակայն դեռևս չի հասել այն մակարդակին, երբ կարելի է մարդու մոտ շաքարախտի զարգացում ախտորոշել։ Այսպիսի վիճակը կոչվում է նախաշաքարախտային։ Սովորաբար այն նշաններ չի ունենում։

Առողջ սննդի, ֆիզիկական ակտիվության, նորմալ քաշը պահպանելու շնորհիվ կարելի է շաքարը կարգավորել՝ չհասցնելով այն երկրորդ կարգի շաքարախտի։

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման նշանները հետևյալը կարող են լինել.

  • Հոգնածության զգացողություն,
  • Մշուշոտ տեսողություն,
  • Գլխացավ,
  • Հաճախակի միզում,
  • Ծարավ,
  • Բերանի չորություն,
  • Դժվար կենտրոնացում,
  • Սովի զգացողություն,
  • Փորացավեր,
  • Մաշկի մգեցում վզի, արմունկների, հոդերի շրջանում։
  • Օրգանիզմի հակվածություն երկար ձգվող բորբոքային պրոցեսների նկատմամբ,
  • Պայմանական–պաթոգենային ֆլորայի աճ (կանդիդոզ), վերքերի երկարատև լավացում, դրանց թարախակալելու հակվածություն։
  • Մաշկի զգայունության նվազում, այդ թվում՝ ցավային։

Քանի որ շաքարի մակարդակի բարձրացումը արյան մեջ կարող է կապված լինել սննդի որոշակի շեղումների և ընդհանուր առմամբ կենսակերպի հետ, ապա պետք է ուշադրություն դարձնել դրանց։

Ամենահաճախ հանդիպող պատճառներից են.

  • Ածխաջրերով հարուստ սննդի օգտագործումը,
  • Վարակիչ հիվանդությունների առկայությունը,
  • Սթրեսային վիճակը,
  • Սակավաշարժ կենսակերպը,
  • Ավելորդ քաշը, հատկապես գոտկատեղի,
  • Ժառանգականությունը,
  • 45-ից բարձր տարիքը։

Անպայման բժշկի դիմեք, եթե ձեզ մոտ նկատել եք այս ախտանշաններից մի քանիսը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика