Աննկարագրելի համեղ հավի թևիկներ՝ տոմատի մածուկով

Հավի թևիկները պատրաստելը շատ հեշտ է, բայց ստացվում է շատ-շատ համեղ:

Անհրաժեշտ մթերքներն են.

  • 500 գրամ հավի թևիկներ
  • 200 գրամ տնական տոմատ
  • 1 հատ սոխ
  • 1 թեյի գդալ կարմիր պղպեղ
  • աղ, սեւ պղպեղ, համեմունքներ
  • 100-150 մլ հավի արգանակ կամ ջուր
  • 1-2 պճեղ սխտոր
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը.

Լվացրեք թևիկները, չորացրեք և բաժանեք երկու մասի: Ավելացրեք վրան աղ, համեմունքներ, կարմիր ու սև պղպեղ: Եղածի վրա ավելացրեք նաև կտրտած սոխն ու տոմատը ու լավ խառնեք: Ստացվածը դրեք սառնարանի մեջ և թողեք 2 ժամ: Հետո տաքացրեք թավան՝ մեջը լցնելով բուսական յուղ, ապա նաև’ թևիկները: Տապակեք միջին ջերմության կրակի վրա այնքան, մինչև մեջը եղած հեղուկը խտանա: Այս ամենից հետո ավելացրեք արգանակը՝ թողնելով՝ եռա: Իսկ վերջում’ հանեք թավայից, վրան ցանեք աղացած սխտոր, կարմիր պղպեղ և մատուցեք:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика