Անչափ համեղ բաղադրատոմս ընթրիքի համար. շերտավոր խմոր և երշիկ

Եթե հոգնել եք նույն ուտեստները պատրաստելուց, ուրեմն փորձեք այս հրաշալի ռուլետները։ Շատ ախորժելի է և սննդարար, իսկ պատրաստելու համար անհրաժեշտ են պարզ բաղադրիչներ։

Անհրաժեշտ է․

  • շերտավոր խմոր՝ 500գ
  • պինդ պանիր՝ 150գ
  • երշիկ՝ 150գ
  • շամպինյոն՝ 150գ
  • սոխ՝ 1 հատ
  • կետչուպ կամ աջիկա
  • կանաչի, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Սոխը մաքրել և կտրատել խորանարդիկների։ Տապակել ձեթի մեջ՝ միջին կրակի վրա, առանց տապակի կափարիչը ծածկելու։ Տապակել մոտ 4-5 րոպե, մինչ սոխը թափանցիկ կդառնա։

Սունկը բարակ կտրատել և ավելացնել սոխին, խառնել և համեմել աղով, պղպեղով։Եփել ևս 7-8 րոպե, մինչ սունկը ոսկեգույն կդառնա։

Երշիկն ու պանիրը անցկացնել խոշոր քերիչով կամ բարակ ձողիկների կտրատել։

Փափկած խմորը գրտնակել՝ 0, 5սմ-ից բարակ շերտ ստանալով։ Կետչուպ կամ աջիկա քսել, մանր կտրատած կանաչի լցնել։

Առաջին շերտով լցնել տապակած սունկը, դրանից հետո երշիկի շերտ ավելացնել, և վերջում՝ պանրի շերտ։

Զգուշորեն փաթաթել՝ ձիգ ռուլետ ստանալով, իսկ վերջում ամրացնել խմորի եզրը, որ ռուլետը չբացվի։ Ստացված ռուլետը կտրել 3-4 սմ լայնությամբ կտորների։

Տապակին ձեթ քսել կամ յուղաթուղթ փռել, դնել ռուլետի կտորները և ուղարկել մինչև 180 ջերմաստիճան տաքացրած ջեռոցը և եփել 15-20 րոպե։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика