Այս կոտլետները շատ համեղ են և կարող են լիովին փոխարինել մսով կոտլետներին: Պատրաստվում են շատ արագ:
Բաղադրիչներ
- Հնդկաձավար 200 գ,
- Սունկ 400 գ,
- Գազար 1 հատ,
- Սոխ 1 հատ,
- Պաքսիմատ 100 գ,
- Բուսայուղ 4 ճաշի գդալ
- Ջուր 400 մլ,
- Սխտոր 1 ատամիկ
- Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հնդկաձավարը լավ լվանալ և լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել մինչև պատրաստ լինելը:
- Սոխը կտրատել խորանարդիկների տեսքով, գազարը անցկացնել խոշոր քերիչով, սունկը կտրատել բարակ շերտերով:
- Թավայի մեջ տաքացնել բուսայուղը, լցնել սոխը, տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնել գազարը, և վերջում սունկը և մանրացրած սխտորը: Տապակել մինչև սունկը պատրաստ լինի:
- Եփված հնդկաձավարը ավելացնել բանջարեղեննրի վրա և համեմել աղով, պղպեղով:
- Բլենդերի օգնությամբ լավ հարել, որ ստացվի համասեռ զանգված:
- Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել պաքսիմատի մեջ և տապակել բուսայուղով: