Անչափ հուզիչ պատմություն. կարդացեք այն անկախ նրանից ամուսնացած եք, թե ոչ…

Ես այլևս այդպես ապրել չէի կարողանում: Ես պետք է անեի դա, ես ուզում էի ամուսնալուծվել: Շատ հանգիստ ասացնի նրան դրա մասին, սակայն նա չբարկացավ,այլ ուղղակի հարցրեց ինչու:

Ես չկարողացա պատասխանել, իսկ նրան դա շատ բարկացրեց: Նա սկսեց բղավել ինձ վրա, այդ օրը մենք այլևս չխոսեցինք: Նա ամբողջ ժամանակ լացում էր: Կինս ուզում էր իմանալ, թե ինչ է պատահել, ինչու եմ ես ուզում ամուսնալուծվել, սակայն ես այդքան քաջություն չունեի ասել դրա մասին: Ես չէի կարող նրան ասել, որ ուրիշին եմ սիրում, որ իմ սրտում միայն Ջեյնն է, իսկ նրան ես ուղղակի խղճում եմ:

Խորը մեղքի զգացումով ես կազմեցի մեր ամուսնալուծության թղթերը, որտեղ ասվում էր, որ նրան է մնում մեր տունը, մեքենան և իմ ընկերության բաժնետոմսերի 30%-ը: Ես ցավում էի, որ նա այդքան ժամանակ է ծախսել ինձ վրա, սակայն ես արդեն ուրիշին էի սիրում: Նա վերցրեց թղթերը և ուղղակի պատռեց դրանք, սկսեց լացել, ես նման բան չէի սպասում:

Երբ ես ուշ տուն վերարադարձա նա սեղանի մոտ նստած ինչ — որ բան էր գրում, ես միանգամից գնացի քնելու: Առավոտյան, երբ արթնացա, նա դեռ նստած էր, սակայն ինձ համար միևնույն էր, թե նա ինչ է գրում, ես շրջվեցի և կրկին քնեցի:

Առավոտյան նա ինձ ամուսնալուծության նոր պայմաններ առաջարկեց: Ինձնից պահանջվում էր միայն մեկ ամսով հետաձգել ամուսնալուծությունը: Նա ինձ խնդրեց մեկ ամիս ապրել սովորական կյանքով, պատճառաբանելով, որ մեր տղայի մոտ այդ ժամանակ քննական շրջան էր, և նրան պետք չէր անհանգստացնել ամուսնալուծության լուրերով:

Կար ևս մեկ պայման. ես պետք է ամեն օր նրան ձեռքերիս վրա պահած ննջասենյակից տանեի մուտքի մոտ, մեր ամուսնության օրվա նման: Ես մտածեցի, թե նա գժվել է, սակայն չէի ուզում փչացնել մեր հարաբերությունները վերջին օրերին և համաձայնեցի:

Ես պատմեցի այս մասին Ջեյնին: Նա այս ամենը խեղկատակություն անվանեց և ասաց, որ կինս ստիպված է համակերպվել այս ամենի հետ:

Առաջին օրը շատ տարօրինակ էր, սակայն մեր որդին շատ ուրախացավ, երբ տեսավ մեզ այդպես: Ես նրան գրկած հասցրի դռան մոտ, իսկ հետո նա գնաց աշխատանքի,իսկ ես գնացի ըկներություն:

2-րդ օրը փոքր ինչ ավելի հեշտ էր, նա պինդ բռնվել էր ինձնից: Ես զգում էի նրա օծանելիքի բույրը: Այդ պահին ես հասկացա, որ վաղուց ուշադիր չեմ նայել նրան: Ես տեսա, որ նա մեծացել է, դեքին փոքրիկ կնճիռներ են առաջացել: մազերի մեջ սպիտակներ կան… մեր ամուսնությունն իր հետքն էր թողել նրա վրա:

3-րդ օրը ես մտերմություն զգացի: Այս կինն ինձ էր նվիրել իր 10 տարիները: 5- րդ և 6 — րդ օրերին ես ավելի ուժեղ մտերմություն զգացի: Ես այդ մասին Ջեյնին չէի պատմում:Մեկ ամիսը աննկատ անցավ:

Մի առավոտ նա հարցրեց ինձ ինչ հագնել: Նա փորձեց իր բոլոր զգեստները, բայց այդպես էլ չգտավ հարմար հագուստ:

Նա հոգոցով ասաց, որ բոլոր զգեստները մեծացել են: Ես միայն այդ պահին նկատեցի, թե որքան է նա նիհարել: Գուցե այդ էր պատճառը, որ նրան ավելի հեշտ էի գրկում:Ես ակամայից ձեռքով սկսեցի շոյել նրա գլուխը:

Այդ պահին սենյակ մտավ մեր որդին և ասաց,որ ժամանակն է մայրիկին ներքև իջեցնելու: Կինը խնդրեց մեր որդուն մոտենալ և գրկեց նրանց:

Վերջին օրը, երբ ես նրան գրկեցի, քայլել չէի կարողանում: Մեր որդին արդեն դպրոց էր գնացել: Ես նրան պինդ գրկեցի և ասացի, որ չէի նկատել,թե ինչպես է անհետացել մեր կյանքից մտերմությունը:

Ես գնացի ընկերություն, ես վախենում էր, որ կփոշմանեմ: Բարձրացա վերև, Ջեյնը բացեց դուռը , և այդ պահին ես ասացի, որ չեմ ուզում բաժանվել:

Ջեյնը չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Ես ասացիոր փոշմանել եմ: Ես հասկացել էի, որ մեր կյանքում սերը չէր պակասել, ուղղակի ես այլևս չէի գնահատում մեր առօրյա կյանքը:Ես հասկացել էի,որ մեր առաջին ամուսնական օրվա նման պետք է նրան մինչև կյանքի վերջ ձեռքերի վրա տանեի:

Տուն վերադառնալիս ես մտա ծաղկի խանութ,ծաղկի վրայի վացիկի վրա գրեցի «Ես քեզ ձեռքերիս վրա կպահեմ այքան ժամանակ,մինչև մահը բաժանի մեզ»:

Այդ երեկո ես տուն վերադարձա ծաղիկներով և ժպիտը դեմքիս, բարձրացա ննջարան և տեսա, որ կինս ընկած է մահճակալին: Նա մահացել էր…

Պարզվեց, որ նա մի քանի ամիս է, ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ, իսկ ես այնքան զբաղված էի Ջեյնով, որ չէի էլ նկատել դա: Կինս գիտեր, որ մահանալու է, և ցանկացել էր ազատել ինձ մեր որդու ատելությունից: Քանի որ մեր բաժանության դեպքում, որդիս ինձ կմեղադրեր նրա մահվան մեջ:Նրա համար կարևոր էր,եր ես մեր որդու աչքերում որպես սիրող ամուսին մնայի:

Մանրուքները շատ կարևոր են մարդկային հարաբերություններում: Այդ մանրուքներն են ստեղծում միջավայրը, երջանկությունը:

Ժամանակ գտեք ձեր ամուսնու կամ կնոջ համար, ուշադրություն դարձրեք մանրուքներին, մի կորցրեք ձեր մտերմությունը: Երջանիկ եղեք!

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *