Թուրինջը (գրեյպֆրուտ) հիանալ նախաճաշ է հատկապես նրանց համար, ովքեր նախընտրում են առողջ սննդակարգ, բացի այդ, որոշել են առանց չարչարանքների ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից: Բավական է օրը սկսել կես կամ մեկ ամբողջ թուրինջով: Իհարկե, շատերին դուր չի գալիս թուրինջի մի քիչ դառնավուն համը, սակայն, հավատացեք, հենց դրա մեջ է այս պտուղի օգտակարությունը:
Բայց եթե ամեն դեպքում խուսափում եք դառնությունից, ապա մենք առաջարկում ենք թուրինջը որպես նախաճաշ օգտագործել հետևյալ տարբերակով՝ դարչինի, մեղրի, սերուցքային կարագի հետ: Խառնեք կես թուրինջը, մի պտղունց դարչինը, մեկ թեյի գդալ մեղրը, շատ քիչ սերուցքային կարագը: Խառնուրդը 3-5 րոպե տաքացրեք միկրոալիքային վառարանի մեջ և վայելեք…