Ձեր հորոսկոպը Ապրիլի 10-ի համար
Ամսվա նշանը — Խոյ (21 մարտ — 20 ապրիլ)
Խոյ. Այսօրը դուք պարգևատրում կստանաք լավ գործերի համար, առիթը բաց մի թողեք:
Ցուլ. Կարող եք անհանգստանալ մանրուքներից, բայց ընդհանուր առմամբ օրը չափազանց դրական կլինի:
Երկվորյակ. Ամենօրյա գործերը Ձեզ այսօր կզայրացնեն, ավելի լավ է հետաձգեք դրանք:
Խեցգետին. Մի շեղվեք հիմնական գործերից, երկրորդական գործերը, նույնիսկ եթե դրանք հետաքրքիր են թվում, ի վերջո, միայն կխլեն Ձեր ժամանակը:
Առյուծ. Եթե մարդուն օգնելու հնարավորություն կա, արեք դա՝ առանց երախտագիտության մասին շատ մտածելու:
Կույս. Աստղերը խորհուրդ են տալիս հանգստություն պահպանել, նույնիսկ եթե ստիպված եք շփվել շատ տհաճ մարդկանց հետ:
Կշեռք. Հինը քանդելը ավելի հեշտ է, քան նորը կառուցելը, բայց պետք է մտածեք արդյո՞ք հինն այդքան վատն է:
Կարիճ. Բացասական հույզերը կարող են հետապնդել Ձեզ ամբողջ օրը,ժամանակն է սովորել,թե ինչպես է հնարավոր ամեն կերպ ազատվել դրանցից:
Աղեղնավոր. Պայքարեք վատ տրամադրության դեմ, տխրությունը հիմք չունի, բայց փչացնում է Ձեր կյանքը:
Այծեղջյուր. Օրը բարենպաստ է ֆինանսական գործարքների համար, եթե դրանք նախապես պատրաստվել և մշակվել են:
Ջրհոս. Հեղինակությունը Ջեզ համար կլինի ամենակարևորը, ձեզ պահեք հնարավորինս պարկեշտ:
Ձկներ. Ռիսկը միշտ չէ, որ ազնիվ գործ է. օրինակ, այսօր այն կարող է վտանգավոր լինել: