Ձեր հորոսկոպը Ապրիլի 14-ի համար
Ամսվա նշանը — Խոյ (21 մարտ — 20 ապրիլ)
Խոյ. Նոր գործի և ցանկացած նախաձեռնության համար բարենպաստ ժամանակ է գալիս, մի կասկածեք ինքներդ ձեր ուժերին:
Ցուլ. Եթե շարունակեք անհանդուրժողականություն ցուցաբերել ուրիշի դիրքի նկատմամբ, կարող եք Ձեզ համար թշնամի վաստակել:
Երկվորյակ. Դուք բավականաչափ էներգիա ունեք շատ բանի համար, բայց պետք է զբաղվել աշխարհիկ և պրակտիկ գործերով:
Խեցգետին. Եթե ձեզ առաջարկում են հավելյալ աշխատանք, մի մերժեք, անսպասելիորեն դա կարող է լավ և ժամանակին եկամուտ բերել:
Առյուծ. Գումար վատնելու ժամանակ չէ, նույնիսկ եթե գնումները պլանավորված լինեին,խնայողության ռեժիմը կլինի այսօրվա լավագույն գաղափարը:
Կույս. Կարևոր գործից մի հրաժարվեք, նույնիսկ եթե հոգնածություն եք զգում, երկրորդ շնչառությունը հաստատ Ձեզ կօգնի:
Կշեռք. Չորեքշաբթի օրը ցանկացած խնդրի կամ թյուրիմացության պարզաբանումը մեծ սկանդալի կարող է վերածվել, դա ձեզ պե՞տք է:
Կարիճ. Այսօր ուրիշների կողմից քննադատությունը կլինի իրենց նախանձի և իրենցից դժգոհության արտացոլումը:
Աղեղնավոր. Դադարեք վերադառնալ արդեն ավարտված նախագծին՝ այն էլ ավելի լավացնելու հույսով:
Այծեղջյուր. Քիչ խոսեք, ավելի շատ լսեք, ուշադրությունը թույլ կտա ձեզ շատ օգտակար գիտելիքներ ձեռք բերել:
Ջրհոս. Հաջողությունը կախված կլինի ցանկացած, նույնիսկ ամենափոքր խնդրի համար ծրագիր ունենալուց:
Ձկներ. Շատ կարևոր է հույզերը վերահսկողության տակ պահել, անկախ այն բանից, թե դրանք ինչպիսին կարող են լինել. դրականն այսօր հղի է նաև անկանխատեսելի հետևանքներով: