Ձեր հորոսկոպը Ապրիլի 23-ի համար
Ամսվա նշանը — Ցուլ (ապրիլի 21-մայիսի 20)
Խոյ. Եթե ուզում եք մեկուսանալ դյուրագրգիռ անձնավորություններից, արեք դա առանց ավելորդ խղճի խայթի:
Ցուլ. Հաջողության ( և մտքի խաղաղության ) Ձեր բանալին՝ հնարավորինս հեշտ ընդունելն է այն ամենն, ինչ կատարվում է Ձեզ հետ այսօր:
Երկվորյակ. Ժամանակն է ամփոփել թե՛ աշխատանքը և թե՛ սերը ՝ ամեն ինչի հասե՞լ եք: Գուցե ժամանակն է նոր պլան մշակելու՞:
Խեցգետին. Մտերիմ մարդկանց հետ չվիճելու համար ստիպված կլինեք հնարավորինս անկեղծ լինել նրանց հետ: Կարող եք?
Առյուծ. Ձեր կյանքում կատարվող փոփոխությունները կարող են շատ անսպասելի լինել,բայց մի խաչընդոտեք դրանց: Խոսքը դեպի լավը կատարվող փոփոխությունների մասին է:
Կույս.Դուք արկածախնդրության տրամադրություն կունենաք,բայց աշխատանքից հրաժարվել նույնպես չեք ցանկանա: Դուք ինքներդ պետք է կողմնորոշվեք:
Կշեռք. Նոր ծանոթությունները կամ հաճելի կլինեն, կամ օգտակար: Ուրբաթ օրը մի հրաժարվեք շփումներից:
Կարիճ. Զրուցեք ձեր սիրելիի հետ ՝ հաջորդ շաբաթվա մասնագիտական նվաճումների համար ուժ կուտակելու համար:
Աղեղնավոր. Անշարժ գույքի գործարքների և ներդրումների համար բարենպաստ ժամանակ է, կարող եք ռիսկի դիմել:
Այծեղջյուր. Ինքնավստահությունը կօգնի Ձեզ աշխատանքում, իսկ Ձեր անձնական կյանքում ՝ արարքները սրտին մոտ մի ընդունեք:
Ջրհոս. Երկար ճանապարհորդությունները վաղն անցանկալի կարող են լինել Ձեզ համար: Ակտիվ ժամանցը կարող է վնասել ձեր առողջությանը:
Ձկներ. Դուք կկարողանաք լուծել մի քանի ամիս շարունակվող թյուրիմացությունները: