Այս բաղադրատոմսի մեծ առավելությունն այն է, որ թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում պատրաստել և վայելել իսկական խաչապուրի:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1 լավաշ
- 3 ձու
- 120գ պանիր
- կանաչի
- 30գ կարագ
- աղ
Պատրաստման եղանակ.
- Կանաչին լվանալ, չորացնել և մանր կտրատել:
- Լավաշը կտրատել՝ 3 հատ կլոր ստանալով: Մեջտեղի հատվածում մեկ ձու լցնել, այն ծակծկել պատառաքաղով և մի քիչ քերած պանիր ավելացնել: Լցնել նաև կանաչի և աղ: Ծրարի պես փակել լավաշը:
- Թավայի մեջ մի կտոր կարագ հալացնել և դնել ծրարը՝ ծալքերով դեպի ներքև: Տապակել երկու կողմից:
- Նույնն անել լավաշի մյուս կտորների հետ:
Խաչապուրին պատրաստ է, բարի ախորժակ: