Առանց ձվի, բայց շատ համեղ բիսկվիտ: Ոչնչով չի զիջում սովորականին…

Բիսկվիթի դասական բաղադրատոմսը ենթադրում է ձվերի առկայություն: Սակայն կան մարդիկ, և դրանց թիվը փոքր չէ, որ չեն սիրում ձվի համը, ալերգիա ունեն այդ մթերքից և ստիպված հեռու են մնում նրբահամ ու անուշաբույր թխվածքներից:

Այս բաղադրատոմսը մեծ ուրախություն կպարգևի նրանց, որովհետև կարող են պատրաստել և համտեսել: Պարզապես պետք է պահպանել երկու կարևոր կանոն:

Նախ, երբ փխրեցուցիչը խառնվում է կեֆիրի հետ, խմորի մեջ տեղի է ունենում արագ ռեակցիա, խմորը պետք է արագ ուղարկել ջեռոց: Երկրորդ, ջեռոցի դուռը չի կարելի է բացել եփվելու ընթացքում, հատկապես առաջին 10 րոպեների ընթացքում:

Բաղադրիչներ

  • Ալյուր 200 գ,
  • Փխրեցուցիչ 2 թեյի գալ
  • Շաքարավազ 100 գ,
  • Կեֆիր 200 մլ
  • Բուսայուղ 5 ճաշի գդալ,
  • Վանիլին
  • Սպիտակաձավար 0,5 – 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

  1. Միացնել ջեռոցը, որպեսզի այն տաք լինի, և պատրատել կաղապարը, կաղապարի ներսի պատերին բուսայուղ քել և սպիտակաձավար շաղ տալ, որպեսզի բիսկվիթը հեշտ դուրս գա:
  2. Մաղած ալյուրը խառնել փխրեցուցիչի և վանիլինի հետ:
  3. Սենյակային ջերմաստիճանի կեֆիրի մեջ լցնել բուսայուղ, ավելացնել շաքարավազը: Խառնել մինչև շաքարավազը լուծվի:
  4. Երկու խառնուրդները միացնել: Հեղուկ զանգվածը աստիճանաբար լցնել ալյուրի վրա և խառնել մինչև պղպջակներ առաջանան:
  5. Խմորը արագ լցնել կաղապարի մեջ և դնել ջեռոցը, եփել 200 աստիճանի տակ 15 – 20 րոպե: Ինչպես արդեն նշվել է, ջեռոցի դռնակը խորհուրդ չի տրվում բացել, հատկապես առաջին տաս րոպեների ընթացքում, այլապես խմորը չի բարձրանա:
  6. Պատրաստի բիսկվիթը սառեցնել և կարելի է վրան շաղ տալ շաքարի փոշի կամ կրեմապատել, բաժանելով հորիզոնական շերտերի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *