Արագ պատրաստվող, համեղ և շատ փքուն ռուլետ

Առաջարկում ենք հետաքրքիր տնական ռուլետի բաղադրատոմս։ Պատրաստվում է արագ և պարզ եղանակով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 4 հատ
  • ալյուր՝ 320գ
  • շաքարավազ՝ 200գ
  • փխրեցուցիչ՝ 10գ
  • սոդա՝ 1/4 թ․գ․
  • ջեմ՝ 300գ

Պատրաստման եղանակ․

Ալյուրն ու փխրեցուցիչը միասին խառնել և մաղել։

  1. Միացնել ձուն և շաքարավազը, հարել 3-5 րոպե՝ մինչ բաց գույնի զանգված կստացվի։ Ավելացնել թթվասերի հետ խառնած սոդան, խառնել։ Իսկ հետո էլ մաս-մաս զգուշորեն լցնել ալյուրը։ Խառնել գդալով։
  2. Տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, հարթեցնել և ուղարկել ջեռոցը։ Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 12-15 րոպե։
  3. Պատրաստի կորժը ծածկել յուղաթղթի ևս մի շերով և շուռ տալ, զգուշորեն հանել առաջին յուղաթուղթը։
  4. Կորժին ջեմ քսել և փաթաթել։ Այդ վիճակում փաթաթել թղթի մեջ, որպիսի ֆիքսվի ձևը։ 10 րոպե անց ռուլետը մատուցել։

Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *