Արագ և դյուրին պատրաստվող այս թխվածքը հաճելի անակնկալ կլինի Ձեր հյուրերի և ընտանիքի անդամների համար:
Բաղադրությունը.
- 6 ձվի սպիտակուց,
- 400 գրամ շաքարավազ,
- մեկ պտղունց աղ:
Պատրաստման եղանակը.
- Ձվի սպիտակուցը հարելուց առաջ պետք է սառեցված լինի: Դրանց ավելացնել մեկ պտղունց աղ: Հարել մինչև փրփուր կդառնալը:
- Այնուհետև աստիճանաբար ավելացնել շաքարավազը և հարել մինչև պնդանա:
- Տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան: Տարրայի մակերեսին տեղադրեք թխման համար նախատեսված թուղթը:
- Գդալի կամ քաղցրավենիքի պատրաստման համար նախատեսված սրսկիչի միջոցով ստացված զանգվածը ոչ մեծ մասնաբաժիններով լցրեք միմյանցից որոշակի հեռավորության վրա:
- Բեզեն թխեք մոտ 40 րոպե: Սառեցրեք և մատուցեք:
Բարի ախորժակ: