Պարզ եւ մատչելի բաղադրատոմսերը կօգնեն ձեզ պահպանել առողջությունը, ամրապնդել իմունիտետը, օրգանիզմը հագեցնել օգտակար նյութերով, ինչը նշանակում է երկարացնել երիտասարդությունը եւ ապահովել երկարակեցությունը:
1. Մի բաժակ ջուրը լցնել թավայի մեջ եւ եռացնել :Ավելացնել կիտրոնի հյութ, 1- ական ճաշի գդալ չորացրած անանուխ եւ շաքարավազ, վերցնել կրակի վրայից :Թողնել հանգստանա 5 րոպե եւ քամել. Խմեք քնելուց առաջ, երկու ամսվա ընթացքում,տարին երկու անգամ ՝գարնանը եւ աշնանը:
2. Հնագույն բաղադրատոմս է, ավելի լավ է խմել այն առավոտյան :Հավասար քանակությամբ խառնել չորացրած մասուրի պտուղները, չորացրած եղնջը եւ սպորիշը: Մեկ ճաշի գդալ այս խառնուրդից եփել մի բաժակ եռացող ջրի մեջ եւ թողնել երեք ժամ:Քամել. Խմել միանգամից.
3. Կիտրոնի հյութը խառնել մի բաժակ հանքային ջրի հետ (կարող եք գազավորված), համի համար ավելացնել մեղր : Խմել սոված փորին, ամեն առավոտ.
4. Խառնել մեկ թեյի գդալ թարմ քամած կիտրոնի հյութը, մեղրը եւ ձիթապտղի յուղը. Ուտել սոված փորին ամեն առավոտ. Այս միջոցն օգնում է բարելավել մաշկի գույնը , ստամոքս-աղիքային տրակտի գործունեությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի առաջացումը.
5. Սրճաղացով խառնել չորացրած մասուրի եւ կարմիր հաղարջի պտուղները հավասար քանակությամբ: Լցնել 1 ամբողջական թեյի գդալ այս խառնուրդից, եփել եռացող ջրի մեջ, եւ թողնել 15 րոպե , խմել :
6. Խառնել 50 -ական գրամ կոճապղպեղի փոշի, շալֆեի ,անանուխի , կալգանի մանրացված արմատը մեկ լիտր օղու հետ. Թողնել մութ տեղում , սերտորեն փակ ապակե ամանի մեջ , 15 օրվա ընթացքում: Պարբերաբար թափահարել խառնուրդը. Քամել. Խմել օրական երեք անգամ, 30 կաթիլ ուտելուց առաջ:
7. Մսաղացով անցկացնել 1 կգ նեխուրի արմատը, 100 գ սխտորը, 100 գ ծովաբողկի արմատը, 2 կիտրոն, ավելացնել 100 գ մեղր.Այս ամենը լավ խառնել, լցնել ապակե ամանի մեջ, ծածկել անձեռոցիկով, թողնել սկզբից տաք տեղում 12 ժամ, իսկ հետո ‘ սառը ,3 օրվա ընթացքում: Քամել հյութը. Պահել սառնարանում: Խմել 1 թեյի գդալ ,օրական երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց zhamanc.ru-ն