Բացասական էներգիան վերադառնում է. երբեք վատը մի խոսեք ուրիշների մասին

Վատ մի խոսեք ոչ ոքի մասին. Բացասական էներգիան միշտ վերադառնում է: Կյանքի սկզբունքների առկայությունը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Քանի դեռ դուք անում եք այն, ինչին հավատում եք, ձեր խիղճը մաքուր է, միտքն ու հոգին ներդաշնակության մեջ են գտնվում:

Ահա թե որոնք են այն սկզբունքները, որոնք ունիվերսալ են բոլոր մարդկանց համար:

  1. Արթնացեք արևածագի հետ ու աղոթեք: Աղոթեք միայնության մեջ: Դա արեք հնարավորինս հաճախ: Ձեզ լսում են: Պարզապես խոսեք այն մասին, ինչ կա ձեր սրտում:
  2. Համբերատար եղեք: Բռիությունը, զայրույթը, սինլքորությունը, խանդը քայքայում են հոգին: Աղոթեք մահացած մարդկանց համար, որ նրանք վերջապես հանգիստ գտնեն:
  3. Աշխատեք բաց մարդ լինել: Ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ կառավարել: Դուք ինքներդ գերազանց գիտեք, թե ինչ եք ուզում:
  4. Հյուրերի նկատմամբ ուշադիր ու հարգալից եղեք: Նրանց հյուրասիրեք լավագույն կերակուրներ, շրջապատեք նրանց հարմարավետությամբ, հարգանք դրսևորեք:
  5. Մի վերցրեք այն, ինչ ձեզ չի պատկանում:
  6. Հարգեք այն ամենը, ինչ ստեղծել է բնությունը. այլ մարդկանց, կենդանիներին ու բույսերին:
  7. Հարգեք այլ մարդկանց կարծիքներն ու սկզբունքները: Մի ընդհատեք զրուցակցին, մի խաղացեք խաղեր, մի եղեք կոպիտ ու ձանձրալի: Հարգեք բոլոր մարդկանց խոսքի ազատության սկզբունքը:
  8. Մարդկանց զզվելի բաներ մի ասեք, նրանց վրա կեղտ մի շպրտեք: Չէ՞ որ դուք այդպես ինքներդ կկեղտոտվեք: Ողջ բացասական էներգիան, որը դուք հղում եք դեպի Տիեզերք, անպայման կվերադառնա դեպի ձեզ:
  9. Բոլորն են սխալներ գործում: Դա նորմալ է: Չկա մի այնպիսի բան, որը հնարավոր չլինի ներել: Ոչ ոք կատարյալ չէ:
  10. Բացասական մտքերից տառապում են հոգին, մարմինը և միտքը: Աշխատեք աշխարհին լավատեսորեն նայել:
  11. Բնությունը մեր մայրն է: Կենդանիները, բույսերը և այլ կենդանի էակներն «ընտանիքի» անդամներ են:
  12. Երեխաները մեր ապագան են: Նրանց դաստիարակեք սիրո մեջ, լցրեք իմաստնությամբ, սովորեցրեք այն, ինչ նրանց կյանքում պետք կգա: Կարողացեք բաց թողնել ձեր երեխաներին: Երբ գա ժամանակը, նրանց աճելու համար տարածություն տվեք:
  13. Ուրիշ մարդկանց վնաս մի հասցրեք: Բումերանգի օրենքն աշխատում է, նույնիսկ, եթե դուք դրան չեք հավատում:
  14. Մի խաբեք, ազնիվ եղեք ձեր և ուրիշների առջև: Տիեզերքը ստուգում է ձեր անկեղծությունն ու ազնվությունը: Ամենավեհանձն մարդկանց բնությունը շռայլորեն պարգևատրում է:
  15. Ձգտեք հասնել ներդաշնակության: Թող որ ձեր հոգին նույնքան հիանալի լինի, որքան և ձեր մարմինը: Աճեք հոգեպես, զբաղվեք ինքնազարգացմամբ:
  16. Որոշումներն ինքնուրույն կայացրեք: Պատասխանատվություն վերցրեք ձեր գործողությունների համար:
  17. Հարգեք այլ մարդկանց անձնական տարածքը:
  18. Մի ձգտեք բոլորին երջանիկ դարձնել, փոխել ողջ աշխարհը: Առաջին հերթին՝ սկսեք ձեզնից: Այլապես ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:
  19. Ձեր հավատն այլ մարդկանց մի պարտադրեք:
  20. Ձեր ունեցածով կիսվեք ուրիշների հետ: Հաճախ զբաղվեք բարեգործությամբ:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика