Ներկայացնում ենք տնական Նուտելայի բաղադրատոմս, որը անչափ համեղ է և առանց վնասակար հավելումների։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 200մլ կաթ
- 1,5ճ․գ․ ալյուր
- 200գ շաքարավազ
- 2ճ․գ․ կակաո
- 1ճ․գ․ կարագ
- 3ճ․գ․ աղացած ընկույզ
Պատրաստման եղանակ․
- Առաջին հերթին եռացնել կաթը՝ կարագի հետ միասին։
- Առանձին տարայի մեջ միացնել ալյուրը, կակաոն և շաքարավազը։ Մաս-մաս ավելացնել կաթնային զանգվածին, որը դեռ կրակին է։ Եփել ևս 10 րոպե։
- Հանել կրակից և թողնել, որ սառի։ Ինչից հետո լցնել ընկույզը և մի քանի ժամ թողնել սառնարանում։
Բարի ախորժակ։