Բույս, որը կարգավորում է տեսողության և աչքի ճնշման հետ կապված խնդիրները, նույնիսկ 70 տարեկանից հետո

Օգտակարությունն աչքերի համար

Այլընտրանքային բժշկությամբ զբաղվողները նշում են, որ ակնախոտը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։Այն երկար ժամանակ օգտագործվել է աչքի տարբեր վարակները բուժելու համար։Վերացնում է ցանկացած վարակ կամ բակտերիա, թեթևացնում է աչքի ցավը և չորությունը։

Շնորհիվ հակավիրուսային հատկությունների՝ այս բույսն օգտակար է նաև հետևյալ հիվանդությունների դեպքում՝

  • սինուսիտներ
  • կատարակտ
  • վերին շնչուղիների բորբոքումներ
  • բարձր ջերմություն

Ակնախոտն օգտագործվում է նաև մաշկի վնասվածքների բուժման ընթացքում։ Այն կամ դնում են վնասված հատվածի վրա, կամ օգտագործում՝ որպես կոմպրես։ Այս բույսի միջոցով բուժվում են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ակնեն և մաշկի բորբոքումները։

Բույսի չափաբաժինը

Չափահասներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել չորացրած ակնախոտի 2-4 գրամ՝3 անգամից ոչ ավելի։ Ակնախոտով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ չորացրած ակնախոտ ավելացնել 200 մլ եռացող ջրին։Թողեք այն 15 րոպե։ Օրվա ընթացքում 3 անգամ խմեք թեյն առանց շաքարի։

Ակնախոտը հասանելի է տարբեր ձևերով, այդ թվում՝ չորացրած տերևների, թեյի, հաբի և այլ տեսքով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *