Բրիտանացի փորձագետները բացահայտել են կաթվածի կանխարգելման արդյունավետ միջոցը

Կաթվածը կանխելու համար խորհուրդ է տրվում հետեւել մի քանի պարզ կանոնների. հավասարակշռված դիետա պահել, զբաղվել սպորտով և հրաժարվել վնասակար սովորություններից,հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի (NHS) փորձագետները։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն,մասնագետները կոչ են անում սահմանափակել ճարպոտ և չափից ավելի աղի սննդի օգտագործումը։ Իսկ ահա բջջանյութ պարունակող մթերքների և բանջարեղենի քանակը սննդաբաժնում ցանկալի է ավելացնել։

Փորձագետները նաև նշել են, որ արժե կանոնավորապես չափել զարկերակային ճնշումը, քանի որ կաթվածի առաջացման ժամանակ ախտանշանները հաճախ բացակայում են, և բարձր ճնշման մասին շատերը նորից չեն կասկածում ախտանշանների բացակայության պատճառով։

Կաթվածի պատճառ հաճախ դառնում են թույլ անոթները, ժառանգական հակվածությունը, «վնասակար» խոլեստերինի կուտակումը, դիաբետը, ճարպակալումը, առիթմիան կամ հիպերտոնիան, ինչպես նաև ալկոհոլի և ծխելու չարաշահումը։

Կաթվածի ռիսկը բարձրացնող ևս մեկ գործոն է փոխարինող հորմոնալ թերապիան, որն օգտագործում են 50-ից բարձր տարիքի կանայք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика