Առավոտյան դրական լիցքեր ստանալն և վիտամիններով հարուստ հյութը կարող է ողջ օրվա ընթացքում ապահովել Ձեր բարձր տրամադրությունն ու լինել էներգիայի աղբյուր: Մեր հերթական բաղադրատոմսը կօգնի տարբեր մրգերից վիտամիններով հյութ պատրաստել ընդամենը 10 րոպեում:
Անհրաժեշտ են՝
- բանան՝ 1 հատ,
- կիվի՝ 2 հատ,
- սառեցված ազնվամորի՝ 100 գրամ,
- պնդուկ՝ 10 հատ,
- մեղր՝ 1 ճաշի գդալ:
Պատրաստման եղանակը.
Մրգերը բացի ազնվամորուց, նախապես կտրատեք, ապա ամբողջը լցրեք հյութաքամիչի մեջ: Պնդուկը ևս լցրեք հյութաքամիչի մեջ, որպեսզի մանրանա: Հետո ստացվածը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք մեղր և մատուցեք: Անուշ լինի: