Գերմանացի գիտնականները բացահայտել են, որ մինչև 40 տարեկանների մոտ ճարպակալությունն ավելացնում է քաղցկեղի զարգացման հնարավորությունը

Բերգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ մինչև 40 տարեկանը ավելորդ քաշն ու ճարպակալումը մեծացնում են քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology-ում:

Ստացված տվյալների համաձայն՝ ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող մարդկանց մոտ մեծ է կրծքագեղձի քաղցկեղի, էնդոմետրիալ քաղցկեղի, երիկամաբջջային քաղցկեղի և հետմենոպաուզայի շրջանում հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Նման եզրակացության գալու համար գիտնականները վերլուծել են 221 274 մարդու առողջական վիճակի մասին տվյալները, որոնք ստացվել են 1972 -2014 թվականների ընթացքում անցկացված հետազոտությունների արդյունքում:

Այդ ընթացքում քաղցկեղ է ախտորոշվել 27 881 մարդու մոտ, ընդ որում, 9761 դեպքերում հիվանդության առաջացումն ու զարգացումը կապ է ունեցել հենց ճարպակալման հետ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մինչև 40 տարեկանը ավելորդ քաշի առկայությունը մեծացնում է քաղցկեղի այնպիսի տեսակների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են՝

  • էնդոմետրիալ քաղցկեղ (70%);
  • երիկամների քաղցկեղ, տղամարդկանց մոտ (58%);
  • հաստ աղիքի քաղցկեղ, տղամարդկանց մոտ (29%);
  • ճարպակալման հետ կապված քաղցկեղային բոլոր հիվանդությունները, երկու սեռերի մոտ (15%):

Առաջին և երկրորդ բժշկական հետազոտությունների ժամանակ ճարպակալում ունեցող մասնակիցների մոտ մեծ է եղել ավելորդ քաշի առկայության հետ կապված քաղցկեղի զարգացման ռիսկը՝ ի տարբերություն այն մասնակիցների, որոնք նորմալ մարմնի զանգվածի ինդեքս են ունեցել: Տղամարդկանց մոտ այդ ռիսկը մեծացել է 64%-ով, կանանց մոտ՝ 48%-ով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика