Անհավանական խառնուրդ!
Հունական դիցաբանությունը դափնին համարում է հանդիսավորության, պատվի, մեծության նշան: Հռոմեացիները մեծարում էին իրենց զինվորներին և մարզիկներին դափնեպսակներով, այդ ավանդույթը այժմ ևս շարունակվում է Օլիմպիական խաղերի ժամանակ: Այսօր մենք կներկայացնենք դափնու բուժիչ հատկությունները:
Դափնո ւ յուղը կարգավորում է մարսողական համակարգը, նվազեցնում է հոդացավերը, թեթևացնում սթրեսը և լարվածությունը:
Դափնու յուղը օգնում է մարսողությանը, կանխում է թթվայնությունը, ստամոքսի սպազմը և բորբորքումը, օգնում է բրոնխիտի, գրիպի, հազի և շնչուղիների այլ հիվանդությունների դեպքում: Այն լավացնում է արյան շրջանառությունը, կանխում աթերոսկլերոզը, բուժում ռևմատիկ հիվանդությունները, նվազեցնում է հոդացավերը, լավացնում ուղեղի աշխատանքը և հիշողությունը, կարգավորում է դաշտանային ցիկլը, օրգանիզմից դուրս բերում թունավոր նյութերը: Այն օգտագործվում է որպես հակաբորբոքային, ցավազրկող միջոց, օգնում է մազերի աճին, կանպում է մազաթափությունը, բուժում սնկային հիվանդությունները, վնհասվածքները, վերքերը:
Բաղադրատոմս
- 15 հատ դափնու տերև
- 250մլ. զեյթունի ձեթ
Պատրաստման եղանակ
- Մանրացնել դափնու տերևները:
- Լցնել տարայի մեջ և ծածկել զեյթունի ձեթով:
- Փակել տարան և դնել մութ, չոր և ցուրտ վայրում:
- Թողնել 2 շաբաթ:
- Օգտագործել այս յուղը հոդերը մերսելու համար,արդյունքում ցավը կմեղմանա:
- Սա չի կարելի օգտագործել հղի և կերակրող կանանց, մինչև 6 տարեկան երեխաներին, գաստրիտով, ստամոքսի խոցով, պարկինսոնի կամ լյարդի հիվանդություններով մարդկանց:
Նյութը ներկայացված է տեղեկատվական նպատակով։ Ցանկացած առողջական խնդրի դեպքում, մինչև որևէ ժողովրդական միջոցի օգտագործումը, անպայման դիմեք բժշկի օգնությանը։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ։