Առաջարկում ենք դդմիկով պատրաստվող հիանալի և անչափ համեղ կոտլետների բաղադրատոմս;
Բաղադրիչներ`
- Աղացած միս ցանկացած տեսակի 400 գրամ,
- Ձու 3 հատ,
- Դդմիկ 1 հատ,
- Սպիտկաձավար 2 ճաշի գդալ,
- Ալյուր կամ պաքսիմատ,
- Աղ 0,5 թեյի գդալ,
- Համեմունքներ ըստ ցանկության,
- Բուսայուղ տապակելու համար
Պատրաստման եղանակը`
- Դդմիկը լավ լվանալ և անցկացնել խոշոր քերիչով կեղևի հետ միասին, հյութը քամել:
- Քերած դդմիկին ավելացնել սպիտակաձավարը, ձվերը, աղացած միսը, համեմել աղով, պղպեղով և լավ խառնել:
- Թողնել 15 րոպե:
- Ձեռքերը թրջել և ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել:
- Յուրաքանչյուրը թավալել ալյուրի կամ պաքսիմատի մեջ և տապակել մինչև ոսկեգույն կեղև առաջանա: