Դեմքի ծակոտիները վերացնելու համար այլևս թանկարժեք քսուքներ և պրոցեդուրաներ պետք չեն, պարզապես պետք է իմանաք հետևյալ հնարքները

Մաքուր մաշկը միշտ էլ նորաձև է և առանց դիմահարդարման էլ տեսքը միշտ խնամված է: Սակայն վատ էկոլոգիան, սխալ սնունդը, մշտական սթրեսները վատ են անդրադառնում մաշկի վրա: Այս խորհուրդները կօգնեն առողջ պահել մաշկը:

Դեմքը միշտ պետք է մաքուր պահել: Սա ամենակարևոր կանոնն է: Դեմքը պետք է մաքրել օրը 2 անգամ:

Սկրաբ օգտագործեք:Շաբաթը առնվազն երկու անգամ պետք է սկրաբ օգտագործել մաշկի մեռած բջիջները հեռացնելու համար: Կարելի է սկրաբ պատրաստել սոդայով: Սննդային սոդան խառնել հավասար քանակությամբ ջրի հետ և քսել դեմքին: Մերսել 1 րոպե այնուհետև լվանալ:

Մաշկի գոլորշիով մաքրում: Փոքրիկ տարայի մեջ եռացրած ջուր լցրեք և այդ ջրի մեջ լցրեք վարդի թերթիկներ կամ կանաչ թեյի փաթեթ, դեմքը պահել գոլորշու վրա, այնուհետև լվանալ սառը ջրով: Դրանից հետո 8 ժամ ոչինչ պետք չէ քսել դեմքին:

Դիմակներ դեմքի համար: Օգտագործել մաքրող դիմակներ, որոնք կմաքրեն մաշկը, և նրան թարմ տեսք կհաղորդեն: Կարելի է դիմակ պատրաստել կիտրոնի հյութով և լոլիկով: 2 լոլիկը տրորել, ավելացնել 2 թեյի գդալ կիտրոնի հյութ, լավ խառնել և քսել դեմքին: Թողնել 15 րոպե և լվանալ:

Ձվի սպիտակուցը հարել, որ պնդանա, ավելացնել կիտրոնի հյութ և քսել դեմքին, թողնել 15 րոպե և լվանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика