Այլևս խանութից պրյանիկ պետք չէ գնել.15 րոպեում կարող եք ինքներդ պատրաստել փափուկ և համեղ փոքրիկ պրյանիկներ հենց ձեր տանը:
Ձեզ անհրաժեշտ ենք հետևյալ բաղադրիչները՝
- 350 մլ․ կեֆիր,
- 1 բաժակ շաքարավազ,
- 1 ձու,
- 1 դեղնուց,
- 3 ճաշի գդալ բուսական յուղ,
- 1 ճաշի գդալ բնական մեղր,
- 1 թեյի գդալ սոդա,
- 4 բաժակ ալյուր։ Հնարավոր է ավելի շատ պետք լինի։
Պատրաստման եղանակը՝
- 2 դեղնուցը և 1 սպիտակուցը հարում ենք շաքարի հետ։
- Ավելացնում ենք այդ ամենի մեջ մեղր+կեֆիր+բուսական յուղ։
- Նորից հարում ենք։
- Ավելացնում ենք ալյուր+սոդա։
- Գրտնակում ենք խմորը 1 սմ․ հատությամբ։
- Բաժակով պատրաստում ենք պրյանիկները։
- Թխում ենք դրանք ջեռոցում մոտ 30 րոպե 180 աստիճանի տակ։
Բարի ախորժակ։