Դուք դեռ չգիտեք կարմիր և սև պղպեղների այս օգտակար հատկությունների մասին

Կծու պղպեղներն օգտագործվում են աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում։ Nat-women.ru-ն ներկայացրել է՝ ինչու են դրանք օգտակար նյութափոխանակության համար։ Սև աղացած պղեղ։ Եթերային յուղեր, E, C վիտամիններ է պարունակում, օգտակար է նյութափոխանակությանը, քանի որ խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչը նշանակում է, որ կերածն ավելի արագ է մշակվում։ Պղպեղն օգնում է ազատվել նաև փորկապությունից, մեծ քանակով գազերի առաջացումից։

Խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, քանի որ նպաստում է ճարպերի այրմանը։ Այն նաև հակաօքսիդանտ է։ Կարմիր աղացած պղպեղ։ Պարունակում է A, B, C վիտամիններ, կարոտին։ Կարմիր պղպեղը բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության համակարգի վրա, թեթև լուծողական հատկություն ունի։ Նյութը, որը կծու համ է հաղորդում պղպեղին, օգտագործվում է նյարդային խնդիրների բուժման, արթրիտի ցավերը հանգստացնելու նպատակով, դիաբետիկ նևրոպաթիայի դեպքում։

Կարմիր պղպեղն ամրացնում է անոթները, օգնում մաքրել արյունատար անոթները։ Կարող է նպաստել նաև զարկերակային ճնշման իջեցմանը։Քանի որ կարմիր պղպեղը տաքացնող հատկություն ունի,այն օգտագործվում է մրսածության դեպքում՝որպես կոմպրես։ Օգնում է մաքրել շնչուղիները, օգտագործվում է հարբուխի դեպքում։ Կարմիր պղպեղը կարող է օգնել նաև նիհարել, եթե ավելացնեք կեֆիրին կամ սև թեյին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика