Դուք կմոռանաք կնճիռների մասին՝ օգտագործելով այս հրաշք քսուքը

Բնական յուղերը միշտ էլ եղել են գեղեցկության և երիտասարդության հրաշալի աղբյուր: Յուղերով մերսում են մաշկը՝ այն առողջացնելու և փայլուն դարձնելու համար:Հիանալի է այն,որ յուղերը չեն պարունակում քիմիկատներ և կողմնակի վնաս չեն հասցնում օրգանիզմին:

Յուղերը կարող են նպաստել մանր կնճիռներից ազատվելուն, մաշկին փայլ և հանգստացած տեսք կհաղորդեն:

Լավագույն յուղերը կնճիռների դեմ

Տարիքային խնդիրների վաղ թե ուշ բախվում է յուրաքանչյուր կին: Որքան շուտ սկսեք կնճիռների դեմ պայքարը, այնքան մաշկը թարմ և հարթ պահպանելու ավելի մեծ շանսեր կունենաք:

Գերչակի յուղ

Գերչակի յուղը գոլացնել գոլորշու վրա և մատներով մերսելով՝ քսել դեմքին: Պրոցեդուրան կատարել 1 ամսվա ընթացքում:

Կակաոյի յուղ

Կակաոյի յուղով կարելի է փոխարինել սնուցող քսուքը, դրա համար յուղի փոքր կտորը դնել դեմքին, և երբ այն սկսի հալվել, քսել դեմքին: Անթերի միջոց է քնից առաջ:

Կոկոսի յուղ

Կարելի է օգտագործել միայն ռաֆինացված յուղը, որն անհրաժեշտ է հալացնել և քսել դեմքին քնելուց առաջ: Կոկոսի յուղի առավելությունն այն է, որ այն շատ թեթև է և հարմար է նույնիսկ աչքերի շուրջ քսելու համար:

Դեղձի յուղ և ձիթայուղ

Այս երկու յուղերն էլ չափազանց արդյունավետ են հենց աչքերի կողքերի հատվածի կնճիռների դեմ պայքարում: Յուղը մատներով քսել դեմքին և աչքերի շուրջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *