Դուք պետք է դադարեք քրքում օգտագործել, եթե …

Մեզ շատ հաճախ թվում է, եքե ինչ-որ բան բնական է, ուրեմն հակացուցում չունի: Քրքումը շատ տարածված համեմունք է, ունի բազմաթիվ առողջարար հատկություններ, անկրկնելի բույր և բնական գունավորիչ է: Այնուամենայնիվ քրքումը ունի հակացուցումներ՝ գլխապտույտ, փորացավ, փորլուծություն, սրտխառնոց:

Կան մարդկանց հատուկ խմբեր, որոնց քրքումը հակացուցված է:

  1. Եթե Դուք ընդունում եք ստամոքսի բորբոքման դեմ դեղամիջոցներ, ապա քրքումի օգտագործումը կարող է բերել թթվայնության բարձրացման, ինչը ստամոքսի խանգարման պատճառ կլինի:
  2. Քրքումը նոսրացնում է արյունը: Այդ պատճառով նախքան քրքումի ընդունումը պետք է խորհրդակցել բժշկի հետ:
  3. Քրքում չի կարելի օգտագործել մինչև վիրահատությունը՝ առնվազն 2 շաբաթ:
  4. եթե Դուք ունեք միզապարկի խնդիրներ, ապա քրքումը կարող է վատացնել իրավիճակը:
  5. Քրքումը կարող է փոխազդել հակաբորբոքային միջոցների հետ: Պետք է զգույշ լինել:
  6. Քրքումը պետք է զգույշ օգտագործեն հղիները և կերակրող մայրերը: Այն վտանգավոր է ներքին օգտագործման դեպքում, քանի որ կարող է առաջացնել արգանդի կծկումներ:

Չնայած քրքումի բոլոր օգտակար հատկություններին՝ միզուղիների հիվանդությունների դեպքում խստիվ արգելվում է օգտագործել այն:

Նյութը ներկայացված է տեղեկատվական նպատակով։ Ցանկացած առողջական խնդրի դեպքում, մինչև որևէ ժողովրդական միջոցի օգտագործումը, անպայման դիմեք բժշկի օգնությանը։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *