«Դոֆինե»: Կարտոֆիլով այս ֆրանսիական ինքնատիպ ուտեստի բաղադրատոմսն այստեղ

Դոֆինեն Ֆրանսիայի պատմական շրջան է: Ինչ կապ ունի այն պանրով պատրաստված կարտոֆիլի հետ, հայտնի չէ: Բայց պետք է նշել, որ «Դոֆինեն» շատ գեղեցիկ է: Նրբագեղություն նրան տալիս է մշկընկույզի բույրը, իսկ պիկանտություն՝ սխտորի թեթև համը:

Կարտոֆիլ «Դոֆինե»

Բաղադրիչներ

  • Միջին կարտոֆիլ – 9 հատ
  • Կարագ – 9 թ/գ
  • Պանրի ոչ մեծ շերտեր – 9 հատ
  • Մշկընկույզ (Мускатный орех) – 1 պտղունց
  • Աղ, սև պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Լվանալ և մաքրել կարտոֆիլը:
  2. Մի կողմից մի փոքր կտոր կտրել, որպեսզի հնարավոր լինի կարտոֆիլը դնել ուղղահայաց դիրքով:
  3. Կարտոֆիլի ամբողջ երկարությամբ կտրվածքներ անել այնպես, ինչպես ֆրիի ժամանակ, բայց չկտրել մինչև վերջ, այլ թողնել 1 սմ:
  4. Յուրաքանչյուր կարտոֆիլի ներսի մասում աղ և պղպեղ ցանել, ավելացնել 1 թ/գ կարագ:
  5. Ըստ ցանկության կտրվածքներում մի փոքր մշկընկույզ և սխտոր ավելացնել:
  6. Կարտոֆիլը դնել թխման համար նախատեսված բարձր եզրերով տապակի մեջ:
  7. Յուրաքաչյուր կարտոֆիլի վրա դնել 1 շերտ պանիր:
  8. Պատրաստել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 45-50 րոպե:
  9. Մատուցել տաք վիճակում, զարդարել կանաչիով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *